Դալայ Լամայի թեստըԱյս թեստը իմ հանդիպած ամենահետաքրքիր թեստերից մեկն է, որը բավականին հայտնի է ողջ աշխարհում: Թեստի հեղինակն է Դալայ Լաման՝ (իրական անունը՝ Նգագվանգ Լոցզանգ Տենցզին Գյամցխո) Տիբեթի ժողովրդի 77-ամյա հոգևոր առաջնորդը: 1989 թվականին արժանացել է  Նոբելյան մրցանակի, ինչպես նաև  ԱՄՆ բարձրագույն պարգևին՝ Կոնգրեսի ոսկե մեդալին: Փորձե՛ք և կհամոզվեք:
 Հարցերին պատասխանե՛ք հերթականությամբ:
1. 1-5 թվանշանների օգնությամբ դասավորեք այս կենդանիներին ավելի հոգեհարազատ լինելու սկզբունքով:
ա) կով
բ) վագր
գ) ոչխար
դ) ձի
ե) խոզ
2.Յուրաքանչյուր կենդանուն տուր մեկ հատկանիշ:
ա) շուն
բ) կատու
գ) առնետ
դ) սուրճ
ե) ծով
3. Յուրաքանչյուր գույնի հետ կապի՛ր քո կյանքի կարևոր անձանցից մեկին: Ընտրի՛ր` այդ մարդկանցից ում որ գույնն է համապատասխանում:
ա) դեղին
բ) նարնջագույն
գ) կարմիր
դ) սպիտակ
ե) կանաչ
Պատասխան.
1) Կովը ԿԱՐԻԵՐԱՆ է
Վագրը՝ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈւՆԸ
Ոչխարը ՝ ՍԵՐԸ
Ձին՝ ԸՆՏԱՆԻՔԸ
Խոզը՝ ՓՈՂԸ
2)Շան հատկանիշը դա ՔՈ հատկանիշն է
Կատվինը՝ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋԻՆԸ
Առնետինը՝ ԹՇՆԱՄՈՒՆԸ
Սուրճինը քո հետաքրքրությունն է սեռական կյանքի նկատմամբ
Ծովինը քո ԿՅԱՆՔԻ հատկանիշն է
3)Դեղինը դա այն մարդն է, ով քեզ երբեք չի մոռանա:
Նարնջագույնը քո լավագույն ընկերն է:
Կարմիրը այն անձնավորությունն է, ում դու իսկապես սիրում ես:
Սպիտակը քո հոգևոր երկվորյակն է:
Կանաչը այն մարդն է, ում դու կհիշես մինչև կյանքիդ վերջին րոպեները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել