Ես ճանաչում եմ մի մարդու, ով պնդում էր, որ Հայաստանում ապագա չկա, էսի երկիր չի ու ինքը կյանքում չի վերադառնա: Մի անգամ էդ տղային կարծես Սոչիում հանդիպեցի՝ շինարարությունում պահակ էր աշխատում, քնում էր ցեմենտի մեշոկների վրա, կառուցվող շենքի մի սենյակում, որի պատուհանները ցելոֆանների «ամուր» պաշտպանության տակ էին... Ռուսաստանում ապագա ունեցող այդ տղեն ստանում էր 15000 ռուբլի աշխատավարձ և ուտում էր տաք ջրով բացած կիսաֆաբրիկատ սուպ՝ անշուշտ դրանով աչքդ կոխելով, որ Հայաստանում ապագա չկա...
Բնականաբար, գյուղում ուներ նորմալ տուն, այգի, բայց, փաստորեն, Հայաստանում ապագա չուներ...
Ասպրամիկ, եթե էդ տղեն մինիմում Սոչիի գուբերնատոր չդառնա՝ գլուխդ կջարդեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել