Ինչո՞ւ են աստվածները (արևելքում` նաև վիշապները) պահանջել մարդկային զոհաբերություն. առաջին հայացքից` որովհետև դաժան են եղել ու նրանց վրեժխնդրությունից խուսափելու համար կամ որ նույնն է` նրանց հովանավորությունը վայելելու համար են մարդիկ կատարել զոհաբերություններ: Զոհն, ի դեպ, կարող էր լինել թե՛ ցեղի երիտասարդներից մեկը` որպես թարմ արյուն կրող, հատկապես ցեղախմբի առաջնորդի տղան կամ աղջիկը, և թե՛ պատերազմում նվաճված գերին` նայած ժողովրդին և կամ ժամանակաշրջանին: Եվ զարմանալիորեն այդ երևույթը առկա է եղել միմյանց հետ որևէ կապ չունեցող մայրցամաքներում: Այստեղից էլ հարցը` ինչո՞ւ համարյա բոլոր հնագույն ժողովուրդները հանկարծ որոշեցին, որ անհրաժեշտ է մարդկային զոհաբերություն կատարել: Կարելի է ենթադրել, որ ցեղային բոլոր աստվածները նույն բնույթի են եղել, ինչը աշխարհի բազմազանության պատկերում այնքան էլ չի տեղավորվում: Իսկ եթե ենթադրենք, որ հնագույն ժամանակաշրջանում առկա է եղել մեկ այլ համաերկրային կամ արտերկրային քաղաքակրթություն (դրա մասին մենք համարյա թե ոչինչ չգիտենք, չհաշված բազմաթիվ նյութական վկայությունները), որը ստիպել է իրեն ենթակա ավելի ցածր մակարդակի ցեղախմբերին աստվածացնել իրեն, ապա որպես հնազանդության ապահովման միջոց կարող էր ընտրվել հենց մարդկային զոհաբերությունը: Ուրիշ հարց, որ ժամանակի ընթացքում զոհաբերվողի դերում կենդանիները սկսել են փոխարինել մարկանց, ինչի ուղղակի վկայությունն, ի դեպ, առկա է հրեաների նախահայր Աբրահամի և նրա որդու վերաբերյալ աստվածաշնչյան պատմության մեջ. չինմաչինցի իմաստուն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել