Իսպանական ֆուտբոլային հասարակության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի «տխրության» պատճառը ոչ թե մարզական, այլ ֆինանսական բնույթ է կրում։ Հաղորդում է «The Independent»-ը։
Ստեղծվել է մի իրավիճակ, որ «Արքայական ակումբը» կարող է չերկարաձգել պորտուգալացու հետ պայմանագիրը։ Բանն այն է, որ Ռոնալդուն հավակնում է ստանալ տարեկան 15.5 մլն եվրո աշխատավարձ, ինչն ամենևին էլ չի մտնում «Ռեալի» ղեկավարության ծրագրերի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել