11791618_881252211909986_2127344005_n-e1438331920863

Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը մաքրել-զուլալելը նույնն է, թե ամեն մի գետը մաքուր պահես: Գետը մաքրելու հարմար պիտի հետ գնաս, մինչև ակունքներ, որտեղից բխել-սկիզբ է առել գետը, ու գաս, գաս՝ հայացքով միշտ առաջ…

Կրթահամալիրը մանկապարտեզ ունեցավ 1987թ., երբ դեռ կարգով կրթահամալիր չէր, դպրոց էր՝ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 դպրոցը: 1987 թվին թիվ 183 դպրոցին հանձնվեց Շահումյանի  շրջանի թիվ 119 մսուր-մանկապարտեզը, որը գործում էր այն ժամանակների համար տիպային շենքում, Բ-4 թաղամասում… Հիմա այն մեր Դպրոց-պարտեզն է… Հետո, 1991 թվին մենք արդեն կրթահամալիրի կազմում բացեցինք մեր երկրորդ  նախակրթարանը՝ Շահումյանի շրջանի թիվ 11 մանկապարտեզի ազատված շենքում: Այսօր այն մեր Նոր դպրոց-պարտեզն է…

Կրթահամալիրն այսօր ունի հինգ նախակրթարան՝ չորսը՝ կրտսեր դպրոց-պարտեզներում,  և մեկը՝ կրթահամալիրի քոլեջում…

Մենք նախակրթարանի դաստիարակի (դայակ-դաստիարակի օգնականի), մանկական գործունեության կազմակերպչի, երկարօրյա-դաստիարակի, կրտսեր դպրոցի ղեկավարի կարիք ունեցել ենք միշտ. և 1993-ին մեզ հաջողվեց երախտահիշատակ Վարդգես Գնունու աջակցությամբ կրթահամալիրի կազմում ստեղծել մասնագիտական կրթության՝ մանկավարժական դասարան, որն իրավունք ստացավ պատրաստելու հեղինակային կրթական ծրագրով միջին մասնագիտական կրթությամբ դասվար-դաստիարակներ… Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, մեր նախակրթարաններն ու կրտսեր դպրոցները այսպիսին չէին լինի առանց մանկավարժական դասարանի։ Այս դասարանով անցան, այստեղից դուրս եկան, այսօր մեր կրթահամալիրի էությունն են որոշում մեր դասվար-դաստիարակ-ուսուցիչները՝ ստեղծագործ, նախաձեռնող, հետաքրքիր…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել