Ինչքան հիշում եմ` գազի հետ կապված իշխանական հրաշագեղ մուտիտի արդյունքում մենք, բեխաբար, հսկայական պարտք կուտակեցինք ու վերջնականապես կորցրինք գազը: Հիմա արդեն ոչ բեխաբար, միթոմ նախալյավու (7 դրամը) որոշ ժամանակ «կվայելենք» թանկացված, բայց միթոմ նույն գնով հոսանքը,ու էլի ինչ որ բան կկորցնենք: Թե չէ` 7 դրամ, աուդիտ, պետական ֆինանսավորում, 45º, սոց փաթեթով Քաբուլեթի... սաղ սուԹ ա: Չէ, ընդհանուր շոույի ոճային մասում փոփոխություն չի եղել, ուղղակի, ինչպես կասեր հայտնի բազմաչարչար ու կյանք տեսած քարտուղարուհին` թղթաբանությունն է ավելացել:
Հ.Գ. տան ամեն սենյակի ջահերից մի երկու լամպ տակով արեք, մի երկու տխմար սերիալ քիչ նայեք, օդորակիչներն էլ ցելի սուտկա մի քոքեք, ու հլը մի 100 կիլովատ էլ քիչ հոսանք կծախսեք, կամ էլ Բաղրամյանը փակելը կա ու կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել