Արագաչափերի ու տեսախցիկների կողմից արձանագրված խախտումների տուգանքների չափերը մշտապես բուռն քննարկումների առիթ են հանդիսացել: Վարորդները բողոքում էին դրանց վճարների բարձր լինելուց, ինչպես նաև աննշան խախտումների արձանագրումներից:
Երեկ համացանցը ողողել էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանի հարցազրույցը: Նա իր խոսքում մասնավորապես նշել էր, որ վարչապետի հետ քննարկումների արդյունքում որոշվել է գործածությունից հանել շարժական արագաչափերը և մեղմացնել տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների տուգանքները:
Ճիշտ է՝ դեպքեր կան, որ դրանց համար մարդկանց տուգանելն ուղղակի ճիշտ չէ, բայց կան նաև իրավիճակներ, որտեղ վարորդների մեջ խոսում է արկածախնդրությունը, և այդպիսով խաղում են իրենց և այլոց կյանքերի հետ:
Այսպիսով պետք է գիտակցել, որ խախտումների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունքը չպետք է վերածվի «беспредел»-ի: