90-ականների ամենաարյունահեղ կոնֆլիկտը Եվրոպայում Հարավսլավաական պատերազմներն էին, ու այս իրադարձությունները նշանավորվեցին նաև նրանով, որ 90-ականների վերջում միաբևեռ դարձած աշխարհի պայմաններում տեղի ունեցավ աննախադեպ կեղծիք, որը միջազգային հանրություն կոչվածն օգտագործեց՝ Հարավսլավիան ռմբահարելու որոշում կայացվեց։
Խոսքը Ռաչակի կոտորածի մասին է, երբ իբր սերբերի կողմից իրագործած զանգվածային սպանության փաստեր գտան այդ բնակավայրում՝ ի դեմս եղբայրական գերեզմանի, որտեղ թաղված էին գնդակահարված «ալբանացի խաղաղ բնակիչներ»։ Սա հիմք դարձավ, որպեսզի ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ ձեռնարկի «մարդկության դեմ հանցագործություններ» գործող Միլոշևիչի ու նրա ղեկավարած երկրի դեմ։ Հետևանքները գիտենք. Հարավսլավիան վերջնականապես դադարեց գոյություն ունենալ, սերբերի բնօրրան Կոսովոն օտարվեց, ու ստեղծվեց քվազի-պետություն, որտեղ վերջնականապես սերբաթափեցին երկիրը, ու բնակչության ճնշող մեծամասնությունն այժմ ալբանացիներ են։ Սակայն դրաման նրանում է, որ տարիներ անց իրականացված անկախ փորձագիտական հետազոտությունն ապացուցեց, որ Ռաչակում հայտնաբերված եղբայրական գերեզմանում տասնյակ զոհերից միայն մեկն էր, որ սպանվել էր ծոծրակի շրջանում հրազենային վնասվածք ստանալով, իսկ մնացածները, որոնց զգալի մասն, ի դեպ, ալբանացիներ էլ չէին, այլ սերբեր, սպանվել էին տարբեր ժամանակահատվածներում, իսկ ալբանացիներին պատկանող դիակներն ամենայն հավանականությամբ մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ էին եղել, որոնք սպանվել էին կրակային մարտի ժամանակ։
Սակայն այս ամենը խայտառակ կեղծիքներով անտեսվեց, որովհետև ԱՄՆ-ին պետք է ռմբահարել Հարավսլավիան, ու ինչպես տեսնում եք, եթե լինում է քարտ բլանշ, ապա ցանկացած եզրակացություն անող հանձնաժողովներ ու տրիբունալներ ստեղծելն արդեն խնդիր չէ։ Ու հիմա, եթե թողնեն խոցված ինքնաթիռի գործով տրիբունալ հրավիրել, հարկ եղած դեպքում այդ տրիբունալն ի վերջո կսահմանի, որ անձամբ Պուտինն է արձակել այդ հրթիռը, ու ամեն ինչ կջարդեն ռուսների գլխին։
Բայց դե ռուսներն էլ էշ չեն, Ռուսաստանն էլ ալկաշ Ելցինի ժամանակվա փուլ եկող Ռուսաստանը չէ, ու իրենք հասկանում են, թե ինչ խաղ են ձեռնարկել իրենց դեմ։ Նրանք նաև քաջատեղյակ են, որ այս նախաձեռնությունը վետոյի ենթարկելով՝ արհեստականորեն բարձրացնելու են հիստերիկ մի ալիք, թե բա «ըհը՜, տեսա՜ք, եթե Ռուսաստանը մեղք չուներ, ապա ինչի՞ չի թողնում, որ այս որոշումն անցնի», սակայն, ինչպես արդեն հասկացաք, այդ հիստերիկ ու դեմագոգիկ ալիքը չարյաց փոքրագույն տարբերակն է՝ համեմատած այն հետևանքների հետ, եթե նման շինծու տրիբունալի գոյությանը Ռուսաստանը չհամաձայնվեր։