Բաղադրությունը՝
• 3 շերտ բեկոն 
• 2 թ/գ կարագ
• 1 հատ սոխ 
• 0.5 կապ նեխուր
• 1/4 թ/գ սխտոր
• 2 հ. կարտոֆիլ
• 100 գ պանիր 
• 3 բաժ ալյուր 
• 1 ձու
• 1/4 թ/գ մանանեխ 
• 1/8 թ/գ սև պղպեղ 
• 2 թ/գ թթվասեր 
• 1 թ/գ ձեթ

Պատրաստման եղանակը՝

• Բեկոնները միջին կրակի վրա տապակել 7 ր: 
• 2 կողմը տապակելուց հետո բեկոնները դնել անձեռոցիկների վրա:
• Նույն տապակի մեջ հալեցնել կարագը, լցնել մանրացված սոխը, նեխուրը և սխտորը, տապակել մոտ 10 ր:
• Կարտոֆիլը եփել, պյուրե սարքել, վրան լցնել բեկոնը և բանջարեղենները, պանիրը ալյուրը, ձուն, մանանեխը: Աղ և սև պղպեղ անել և խառնել:
• Մաքուր տապակի մեջ լցնել ձեթը: Գդալի չափով վերցնել ընդհանուր մասսայից, դնել տապակի մեջ, 2 կողմը տապակել:
• Մատուցել թթվասերը վրան դրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել