2 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված և հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը:
Մտահղացումը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի բժշկական ինստիտուտի թիմի անդամների, աջակցությամբ՝ ՈւՀԱ-ի Դոնեցկի «Դրիմ թիմ»-ի անդամների: Արտադրությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի:
«Մեր Մարկը» ֆիլմը նվիրվում է դերասան, շոումեն, արտիստ Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին:
Բժիշկներին չհաջողվեց Մարկին փրկել անսպասելի վրա հասած հիվանդությունից, չնայած ամբողջ հայ ազգն աղոթում էր նրա առողջության համար:
Վերջին հացազրույցներից մեկում Մարկն ասել է. «Հասկացել եմ մի բան՝ այնքան վատ բան կա այս կյանքում, որ մարդը նույնիսկ չի էլ պատկերացնում: Ավելի լավ է քո ապրած կյանքի ամեն վայրկյանից հաճույք ստանաս, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել»:
Նյութի աղբյուր՝ http://sharmpictures.am/hy/our-mark/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել