Պետության (կառավարության) և քաղաքացիների հարաբերությունների իդեալականը փոխադարձ հարգանքը, պարտականությունների մեջ պարտաճանաչությունն է...
Ու անթույլատրելի է, երբ կողմերից մեկը, խախտելով ու անտեսելով իր պարտականությունները, մյուսից պահանջում է կարգապահություն և պարտաճանաչություն։
Ասել կուզեմ, եթե կառավարությունը չի կարողանում ժամանակին վճարել քաղաքացու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը, ապա որևէ բարոյական հիմք ու իրավունք չունի անջատելու քաղաքացու գազը կամ հոսանքը՝ վճարների ուշացման պատճառով...
Ներողություն խնդրելու փոխարեն նոր նեղություն մի՛ պատճառեք քաղաքացիներին. դա սովորական ցինիզմ է՝ լկտիության հասնող։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1098309263531813?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել