Մեր մշակութային (և ոչ միայն) իրականության մեջ ձևավորվել են փոքր շրջանակներ տարբեր ոլորտներում, որտեղ հավաքված մարդիկ, մեկը մեկին հանճար պիտակելով ու առավոտից երեկո ամեն ապուշության հանճարեղ ստեղծագործություն անվանելով, իրենք իրենց տանում են կատարյալ դեբիլացման ու ապուշացման։ Ստացվում է մոտավորապես մի վիճակ, որ «հանճարներով ու տաղանդավորներով» հավաքվել են, իսկ ով չի հասկանում, «հետամնաց կամ էշ» է։ Չկա քննադատության արվեստը։ Քննադատներն էլ զբաղված են կծնանքով կամ փող շինելով։ Ու համատարած դեգրադացիա ենք արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Ժողովուրդ, մեկ-մեկ մտածեք, որ ամեն մի կեղտ դեռ արվեստ չի։ Ու ինչպես մի խելացի մարդ էր ասում՝ հիմար մտքեր բոլորի մոտ էլ ծնվում են, բայց խելոքները հիմարներից տարբերվում են նրանով, որ դրանք չեն բարձրաձայնում։ Դուք էդ ձևով եթե շարունակեք, դուք ոչ միայն հիմարի... դուք անհույս հիմարի տպավորություն եք ստեղծում արդեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1027148230637935?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել