1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը բոլոր երկրներին խորհուրդ տվեց գործառնել Երեխաների համաշխարհային օրը (Universal Children`s Day)՝ որպես ամբողջ աշխարհի երեխաների եղբայրության և փոխադարձ ընբռնման օր: ՄԱԿ-ն առաջարկեց այն նշելու համար ընտրել իրենց համար նպատակահարմար ցանկացած օր: Բայց քանի որ Գլխավոր Ասամբլեան երեխաների իրավունքների վերաբերյալ դեկլարացիան ընդունեց 1959 թվականի նոյեմբերի 20-ին, ուստի որոշվեց Երեխաների Համաշխարհային օրը նշել հենց նոյեմբերի 20-ին:

Ամեն տարի աշխարհում մինչև հինգ տարեկան ավելի քան 11 միլիոն երեխա է մահանում, 10 միլիոնից ավելին դառնում են մտավոր և ֆիզիկական հիվանդներ, 300 հազարը ընդգրկված են մարտական գործողություններում, 149 միլիոն երեխա թերսնվում են, որոնցից երկու երրորդը՝ Ասիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել