Իմ նախորդ գրառման ես անդրադարձել էի այն փաստին, որ իրոք ոստիկանությունում բարեփոխումները իրենց դրական արդյունքը տալիս են: Հեռավոր Սիսիանում, բոլորի աչքից ու ականջից հեռու, ոստիկանները իրենց ծառայությունն էին տանում անձնվիրաբար (ափսոս, շատերը ծառայելու փոխարեն աշխատում են)` չմտածելով սեփական գրպանի մասին: Իմ աչքին շատ անծանոթ մի երևույթ, որից հետո իմ գրառումս ավարտեցի «ափսոս, նրանք չեն երևում այն ոհմակի մեջ, որը շրջապատում է մեզ»:
Այսօր ուզում եմ այդ ոհմակից հանել ևս մեկին: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանին: Գեղարքունիքի ու Վայոց Ձորի անկանոն սեռական հարաբերություններ փնտրող տղաներին ցավակցում եմ Վարդան Նադարյանին վարչության պետի պաշտոնում նշանակման առիթով: Մարտունի քաղաքի ամենաայցելվող վայրերն արդեն փակված են` Նադարյանի թեթև ձեռքով: Քչերին են հայտնի Ցար, Եղնիկներ, Համոյի սաունա անունները, բայց շատերը օգտված կլինեն այդ անուններով սաունաների ծառայություններից: Անբարո աղջիկների հավաքատեղի, որոնք իրոնց ծառայություններն էին մատուցում 5000 դրամով՝ առանց հաճախորդների տարիքային սահմանափակման: Վճարում էիր ընդամենը 5000 դրամ 1 ժամի համար, ընտրում քո ճաշակով աղջկան ու...
Մտածում եմ՝ ինչո՞վ կարող էր զբաղված լինել Մարտունու յոթերորդ դասարանի այն աշակերտը, որի հայրը նոր է վերադարձել խոպանից, որդու գրպանը 10000 դրամ փող դրել և ուղարկել դպրոց:
Ոհմակից ևս մեկին առանձնացնելու հույսով դիմում եմ ոստիկանության վերադասին. խրախուսեք, որ նրանք էլ օրինակ դառնան մնացածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել