Newsline.am-ը գրում է.
Բրիտանիայի Էքսետերի համալսարանի նեյրոֆիզիոլոգների կարծիքով` քունն օգնում է մարդուն հիշել այնպիսի իրադարձություններ, որոնք վաղուց ջնջվել են նրա հիշողությունից: Հանգստի ժամանակ ուղեղն ակտիվորեն «գտնում է» կյանքի համար կարևոր տեղեկությունները: Ուսումնասիրողներն այս եզրահանգմանն են եկել, երբ կամավորներին էկրանի վրա բառեր են ցույց տվել, այնուհետև հանձնարարարել դրանք կրկնել քնելուց առաջ և առավոտյան:
Պարզվել է, որ առավոտյան հիշողությունն ավելի թարմ է, ու կամավորները ավելի մեծ քանակությամբ բառեր են հիշել: Իսկ քնից առաջ դրանց մի մասը մոռացել են: Պատճառը հենց այն է, որ քնած ժամանակ ուղեղը վերծանում է արդեն կատարված իրադարձությունները, հետևաբար` և բառերը, որոնք պահանջվում էր հիշել:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/12329.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել