Հուլիս ամիսն ավանդապես իմ արձակուրդի ամիսն է, ու այս տարին բացառություն չէր։ Ամսի 1-ին հերթական արձակուրդ ձևակերպեցի, որ ամսի 4-ին գնամ ծով։ Առավոտ շուտ՝ ճանապարհ դուրս գալուց առաջ, որոշեցինք թեթև նախաճաշ անել, ի վերջո ճամփա ենք դուրս գալիս։ Խանութից մի քանի կտոր խմորեղեն գնեցի, մեկ էլ մածուն։ Հիշում էլ եմ, թե ինչպես հատուկ նայեցի, որ ժամկետանց չլինի, որովհետև բծախնդիր եմ այդ հարցերում։ Արդյունքում, խանութում առկա ամենաթարմ մածունը «Մարիաննայինն էր»՝ 29.06 ու պիտանի էր մինչև ամսի 8-ը։ Վերցրեցի երկու հատ ու գնացի տուն։
1b0294474fbb11064d71d78847e5236c-472x265

Այնպես ստացվեց, որ դեռ չէինք հասցրել սկսել նախաճաշը, մեկ էլ ընկերս զանգեց, ում մեքենայով պետք է գնայինք, թե բա շուտ իջեք, արդեն բակում եմ։ Տենց էլ չհասցրեցինք նախաճաշել, բացած մածունն ու սեղանը ոնց կար՝ այնպես էլ թողեցինք, արագ-արագ վերցրեցինք ճամպրուկներն ու վազեցինք ներքև։

3

Երեկ գիշերն արդեն Երևանում էինք, վերադարձանք տուն ու ճանապարհից հոգնած՝ միանգամից քնեցինք։ Այսօր արդեն ամսի 28-ն է… Ու պատկերացրեք, թե որքան մեծ էր իմ զարմանքը, երբ առավոտյան մտա խոհանոց, տեսա, որ սեղանը չենք էլ հավաքել, ու շուրջ 3 շաբաթ էս շոգին բաց վիճակում սեղանին թողած մածունը ոչ բորբոսնել էր, ոչ էլ արտաքնապես էր փոխվել։ Ասի՝ կարող ա՞ քանի քնած էի, տնեցիք խանութից թարմ մածուն են բերել։ Նայում եմ ժամկետներին… չէ, նույն էն մածունն ա, որի պիտանելիության ժամկետը 29.06-08.07 էր, այսինքն՝ պետք ա լրացած լիներ 20 օր առաջ…

0L78QaFJboo

Ասում եմ՝ լավ, մարդ ես, կարող ա ուղղակի համը փոխած լինի, ի վերջո 3 շաբաթ ա՝ սեղանին ա՝ սենյակային ջերմաստիճանում, պետք ա գոնե թթված լինի։ Համտեսում եմ՝ չէ, ոնց որ հենց նոր բացած լինեմ, էն ա որ տաք ա։

Սրանից հետևություն, կամ «Մարիաննա» ընկերությունում սովորել են հավերժական մածուն պատրաստել, որը փչանալ ու հնանալ չունի, կամ էլ պարզապես ընկերությունը ժուլիկություն է անում ու օրգանական մթերքի փոխարեն մեզ հրամցնում է քիմիական եսիմինչ, որն այնքան արհեստական է, որ պահպանման պայման-բան՝ վեջը չեն։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես հակված եմ հավատալու երկրորդ տարբերակին։ Սա նշանակում է, որ ինչ ա թե ռեկլամացիա չունենան ու ժամկետանց ապրանքը մինչև վերջ կարողանան իրացնել, Մարիաննան էնքան քիմիա ու արհեստական խառնուրդներ ա տալիս, որ կարա 3-5-6 թափից խանութից հետ ստանա չվաճառվածը, վերափաթեթավորի, ձևական ժամկետ նշի վրան ու էլի մտցնի շուկա։

Ի՞նչ ասեմ, գետինը մտնես, «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերություն, դուք խիղճներդ լրիվ եք կորցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել