Գնալով համոզվում եմ, որ ծանր սոցիալական պայմանները միակ պատճառը չեն արտագաղթելու համար: Բազմաթիվ ընկերներ ունեմ, ովքեր ունեն Հայաստանում բավականին հաջողությունների հասած ծաղկուն բիզնեսներ, որոնք ձեռք են բերել տքնաջան աշխատանքի ու բացառապես սեփական քրտինքի գնով, սակայն այսօր կանգնել են փակուղային վիճակի առաջ: Իրենք մեծ հաշվով չունեն ապրելու, ընտանիք պահելու, մի խոսքով հացի խնդիր, սակայն իրենց սեփական առողջության հաշվին, անքուն գիշերների, զօր ու գիշեր իրենց ընտանիքից կտրված լինելու վաստակի մի զգալի մասը տանում է պետությունը: Պետբյուջեն ու սեփական դանայան տակառը լցնելու համար ինչ պետական թալանչի մարմին ասես ուղարկում են բիզնեսների վրա՝ ինչ-որ պատրվակով գումար կորզելու համար... սանէպիդկայան, հրշեջ ծառայություն, քաղաքապետարան, գիշերային աշխատանքի թույլտվություն ու ինչ զիբիլ ասես հերթով գրոհում են, ու մարդիկ արդեն զզվել են: Առանց այն էլ 60 տոկոսով կրճատվել է ժողովրդի գնողունակությունը, ու աշխատում են կեսից էլ պակազ եկամտով, մյուս կողմից էլ պարազիտների բանակը, ու ստացվում է մի իրավիճակ, երբ գործարարը, ով գիտի իր գործի բոլոր նրբություններն ու հմուտ սիրապետում է իր բիզնեսին, մտածում է` «Հա, ինչի՞ ես աշխատեմ Հայաստանում ու իմ աշխատանքի սկի 30 տոկոսը չվայելեմ, նույն աշխատանքն արտասահմանում անելով՝ ես զգալի մեծ նվաճումների կհասնեմ» ու, վաճառելով էստեղ ունեցածը, գնում է Հայաստանից: Ու նման կերպ մտածում է ցանկացած պոտենցիալ ունեցող մարդ, անկախ նրանից՝ այդ պահին բիզնես ունի, թե՝ ոչ: Հայաստանում ամենքին իր չափով էնպես է արված, որ աշխատանքի արդյունքի մինիմում 60 տոկոսը վճարվի պետությանը:
Նման միտում տեսնում եմ բիզնեսմեն ընկերներիս 95 տոկոսի մոտ, ու բոլորն էլ այնպիսի մարդիկ են, ովքեր սկսել են 0-ից ու կայացել միայն ու միայն իրենց պոտենցիալով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/993745170665314?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել