Image result for դիմորդներԽորհրդային ժամանակ համալսարան ընդունվելն ապահով ու բարեկարգ կյանքի երաշխիք էր, ինչի արդյունքում երիտասարդներն ու պատանիներն օրերով չէին քնում, պարապում էին, որ ընդունվեին համալսարան: ԲՈՒՀ ընդունվելը տոնակատարություն էր, իսկ չընդունվելը` ողբերգություն:

Հիմա նույնպես երիտասարդները գիշերները չեն քնում, ամիսներով ու տարիներով պարապում են, համալսարան ընդունվելուց ուրախանում և այլն, բայց համալսարան ընդունվելը բացարձակ ոչ մի բանի երաշխիք չէ, բացի նրանից, որ 4 կամ 5 տարի քո տարեկիցների հետ հետաքրքիր ու ուրախ ժամանակ կանցկացնես:

Չնայած դրան՝ հիմա նորից ավանդույթից ելնելով՝ երիտասարդներն ահռելի ժամանակ ու ռեսուրս են ծախսում համալսարան ընդունվելու համար:

Իսկ եթե դիրքորոշումը մի քիչ փոխվի, ու երիտասարդը նույն կերպ չքնի, օր ու գիշեր աշխատի, բայց իր պրոյեկտի, իր գործի, իր ինքնակատարելագործման վրա, ապա դա ավելի է համապատասխանում ժամանակակից հայկական (և ոչ միայն) սոցիումում արդյունավետ ապրելու սկզբունքներին, քան ԲՈՒՀ ընդունվելու ու ավարտելու համար չարչարանքը:

Դիրքորոշումները, իդեալները փոխել է պետք, երիտասարդներն օրեր ու գիշերներ պետք է ծախսեն սեփական բիզնես պրոյեկտների, սեփական ՏՏ պրոյեկտների, սեփական ինքնակատարելագործման վրա, ոչ թե հարցաշարեր պարապելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել