Mediamonitor.am-ը գրում է.
Ասում են, որ մենք մեր կյանքի մեկ երրորդն անցկացնում ենք երազների աշխարհում: Ընդ որում, մեր բանականության քունը մարդկության ամենամեծ գաղտնիքներից մեկն Է:
- Սովորե՞լ քնի մեջ: Դա հնարավոր է:
Հրաշալի կլիներ երազում գիտելիքներ կուտակելը: Հատկապես քննություններից առաջ: Եվ չնայած քնի ընթացքում նյութերն ամբողջությամբ սովորելու մեթոդներ չկան, սակայն դրա օգնությամբ կարելի է բարելավել հիշելու գործընթացը:
Քնի մեջ ուղեղը շարունակում է ակտիվ աշխատել, մասնավորապես`փորձում է ըմբռնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում, և ինֆորմացիան ուղեղից տեղափոխել դեպի «երկարաժամկետ պահոց»:
Բացի այդ, քնի մեջ ուղեղն ընդհանրացնում է այն ամենը, ինչ սովորել է: Ահա թե ինչու քննություններից առաջ խորհուրդ են տալիս լավ քնել`այդպես Դուք «ցեմենտապատում եք» գիտելիքները: Իսկ եթե ամբողջ գիշեր գրքերի վրա տքնելով անցկացնեք, ապա գլխում ամեն ինչ էլ ավելի կխառնվի:
Ապացուցված է նաև, որ քնի մեջ հիշելու էֆեկտն ուժեղացնել կարելի է բուրմունքների և ձայների օգնությամբ: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում մարդկանց քնելուց առաջ առաջարկում էին մտապահել առարկաների որոշակի հաջորդականություն, ընդ որում առաջին խումբը հատուկ բուրմունքներով լի սենյակում էր, իսկ երկրորդը`սովորական:
Արդյունքում, առաջին խմբի մասնակիցները հիշեցին առարկաների 84%-ը, մինչդեռ երկրորդ խումբը`ընդամենը 61%-ը:
- Գրեթե բոլորի մոտ լինում է ‹‹քնային ընկնավորություն›› (էպիլեպսիա):
Երբ Դուք արդեն քնել եք, սակայն հանկարծ Ձեզ թվում է, որ դուք ինչ-որ տեղ եք ընկնում և Դուք կտրուկ ցնցվում եք ամբողջ մարմնով:
Որոշ մարդկանց դա անհանգստացնում է, որոշ մարդկանց ուղղակի վախեցնում:
Սակայն անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի մեր ուղեղում չկա միասնական «անջատիչ», որը կտեղափոխեր Ձեզ քնի ռեժիմի:
Դրա փոխարեն պայքար է ընթանում երկու հակադիր համակարգերի միջև` «գիշերայինը» հետզհետե կաթվածահար է անում Ձեր մարմինը, իսկ «ցերեկայինը»` դիմադրում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ