Մեկ աղյուսը, եթե նա նույնիսկ ամենախելացին ու ամենաաշխատասերն է, չի կարող տուն դառնալ: Հազար այդպիսի աղյուսներ նույնպես չեն կարող տուն դառնալ, եթե ամրացված չեն շաղախով և շարված չեն որպես պատ: Եթե նրանք ամուր չեն գրկում սյուներին և եթե այդ սյուներն էլ իրենց հերթին ամուր չեն պահում իրենց վրա հենված տանիքը:
Գտիր քեզ քո հայրենի տան կառուցման, ամրացման և պահպանման գործում: Եթե աղյուս ես, ապա կանգնիր քո նմանի կողքին և պատ դարձիր: Եթե շաղախ ես, ապա ամուր գրկիր աղյուսներին և ամրացրու պատը: Եթե գերան ես, ապա կանգնի պատերի մեջ և ամուր պահիր քեզ վրա հենվող տանիքին: Եթե կղմինդր ես, ապա գրկելով քո նմաններին ծածկիր տանիքը և նրա տակ գտնվող աղյուսներին: Եթե լուսամուտ ես, ապա դարձիր այդ տան մի մասը և ներս լցրու Արևի կենարար լույսը:
Մենք պիտի դառնանք մեր տունը, մեր տան մի մասնիկը, ճանաչելով մեզ և գտնելով մեր համապատասխան տեղը այդ տան կայացման գործում: Կառուցենք, վերակառուցենք, ամրացնենք մեր տունը: Պահպանենք և փոխանցենք մեզ հաջորդողներին:
Մենք ուժեղ ենք միասին: