
«Playboy» ամսագիրը որոշել է յուրովի նշել Մերիլին Մոնրոյի ողբերգական մահվան 50-ամյա տարելիցը:
Ամսագրի դեկտեմբերյան համարում կհրապարակվեն դերասանուհու մերկ լուսանկարները:
Հրապարակվելիք լուսանկարների թվում կլինեն նաև հայտնի լուսանկարներ, որոնցից է Թոմ Քելլիի արված հայտնի՝ կարմիր թավշով լուսանկարը, նշում է «The Daily Mail»-ը:
Ամսագիրը խոստանում է, որ ընթերցողը մերկ լուսանկարների հավաքածուում կտեսնի Մերիլինի «գեղեցկության ու ուժի ամբողջ ներկապնակը»: Ներկայացված են նրա՝ ամենավաղ տարիներից մինչև կյանքի վերջին շրջանում լուսանկարիչ Լոուրենս Շիլլերի՝ դերասանուհու մահից 2 ամիս առաջ արված լուսանկարները:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2012/11/playboy-photo.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել