Նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում: Երեկ ուշ գիշեր NEWS.am-ը տեղեկություններ ստացավ, որ Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով: Ըստ լուրերի՝ նույն ռեստորանի սեղանակիցների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ կողմերից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին, ով տեղում մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատելով NEWS.am-ի տեղեկությունը` հավելեցին, որ սպանվածը Երեւանի բնակիչ, 1963թ ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել