Մեկնարկել է նաիրիտցիների երկար սպասված աշխատավարձերի պարտքերի վճարման գործընթացը:
Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ նաիրիտցիների աշխատավարձերի մի մասն արդեն փոխանցվել է, իսկ մյուս աշխատողների աշխատավարձերի վճարումն ընթացքի մեջ է, և մինչև ամսվա վերջ բոլորի աշխատավարձերը կմարվեն:

Հարկ է նշել, որ այսօր իրենց աշխատավարձերն են ստացել գործարանի այն աշխատակիցները, ովքեր տույժերից ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերը ստորագրողների առաջին խմբում էին: Պայմանագրով նախատեսվում էր, որ ստորագրումից հետո 7-օրյա ժամկետում աշխատավարձը կփոխանցվի նրանց հաշվեհամարին:
Ակնհայտ է, որ պարտքերի մարման գործընթացը նոր փուլ է մտել` տեսականից անցնելով գործնականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել