Էնպես է ստացվել, որ 2-րդ տարին անընդմեջ հետամանորյա հեռուստաեթերն իմ համար առավոտյան 10-ից երեկոյան 9-ը ТНТ-Ի «битва экстрасенсов»-ով է սահմանափակվում: 2011-ին Արսենը 1 ամսեկան էլ չկար, ստիպված առավոտից երեկո տանն էի, հյուրեր էլ նույն պատճառով չունեի՝ գամվել էի TV-ին... Դե էս տարի էլ նայելու այլ բան ուղղակի չկար...Արդյունքն ակնհայտ էր :)))
էս 2 տարիների էքստրասենսոտ օրերի մեջ, այնուամենայնիվ, 1 մեծ տարբերություն կար: Եթե 2011-ին միստիկան էր ինձ գրավում ու պարանորմալ աշխարհը, 2012-ին խելոքացա ու սկսեցի մտածել, նույնիսկ՝ Մտածել :)))
Ինչու՞ եմ նայում, ի՞նչն է գրավում, հավատու՞մ եմ թե չէ, ի՞նչ ու ինչպիսի՞ ազդեցություն է վրաս գործում ու առհասարակ՝ ի՞նչ է/ո՞վ է էքստրասենսը...
Ուրեմն՝
1.նայում ենք, քանի որ ուրիշների խնդիրներով հեշտ է ապրել, մանավանդ որ՝ դրանց լուծումը իրական դաշտում չի տրվում
2.նայում ենք, քանի որ մեզ սովոր «Օհօ»-ոտ շոուներից էապես տարբեր է ու շատ տպավորիչ բեմադրված է /մասնակիցների մասին դեռ չեմ խոսում՝ բուն փորձությունների. համեմատության համար հիշեք մեր նույնատիպ շոուն՝ ոչ մի հետաքրքիր փորձություն, ոչ մի հետաքրքիր պատմություն, ոչ մի հետաքրքիր հոգեբան, վարող, փորձագետ ու անգամ «տանող» երաժշտություն... չկար, գոյություն չուներ/:
3.նայում ենք, քանի որ ցուցադրվողները էապես տարբեր են մեզանից / գուցե՝ միայն արտաքուստ, էլի չեմ խոսում հավանական դերասանության ու բեմադրության մասին/, ունեն այն, ինչ մենք չունենք: Մի բան որ իրենք կոչում են աստծո պարգեւ, իսկ ինձ համար դա պատիժ կլիներ...

Բայց դե՝ նրանք կան, կամ գոնե՝ ստեղծվել են, ու շատերը հավատում են:
Իսկ նկատե՞լ եք՝ ո՛ր էքստրասենսին են ի վերջո հավատում փորձության մասնակիցները, կամ՝ հավատալ-չհավատալուց հետո ո՛ւմ են հանում պրոյեկտից ու ում տալիս առավելությունը: Ինձ համար դա բացարձակ պարզ դարձավ նախավերջին պրոյեկտում, երբ եզրափակչում 2 սուպեր կերպար էր՝ «սեւ» ու «սպիտակ»... Մեկը մյուսից  հզոր: Բայց ի վերջո հաղթեց սպիտակը՝ լուսավորը: Ու ոչ միայն էն պատճառով որ ինքն ավելի լավն էր: ՉԷ, հաստատ չէ: Մանավանդ որ՝ եզրափակիչ փորձությունում սեւը, մութը անհամեմատ հզոր էր: Հաղթողն, ի տարբերություն պարտվողի, ՀՈՒՅՍ էր տալիս, բառերով նյութականացնում մարդու ցանկությունները ու դրանք դարձնում նպատակ:  Կատարյալ տրագիկ իրավիճակում էլ ելքը գտնում էր փրկության իլլյուզիա ստեղծելու, տաքացնելու... Իսկ ցավի մեջ մարդուն դա է պետք, ոչ թե փաստը, թե իր մոտ ամեն ինչ որքան վատ է ու դեռ ինչքան վատ կլինի: Մանավանդ որ՝  միտքը նյութականանալու հզոր հատկություն ունի:

Ինչ վերաբերում է հավատալ/չհավատալուն, էստեղ 2 ասպեկտ կա, մեկը հավատն է բուն էքստրասենսների գոյությանը, իսկ մյուսը՝ հաղորդմանը: Էքստրասենսների մասով մի քանի բառով [info]diaanaa-ի մոտ գրեցի, էստեղ կրկնվեմ: Յուրաքանչյուրիս մեջ էքստրասենսի հատիկ կա: մեկի մոտ՝ խնամքով զարգացրած, աճեցրած ու հասունացրած, մյուսի մոտ՝ նպատակաուղղված «սպանված», երրորդն առհասարակ տեղյակ չէ՝ էն ինչ ունի, իրականում ի՛նչ է... 
Եթե ունես այդ հատիկը, մի քիչ աշխատում ես վրան ու դրան էլ հավելում հոգեբանի ամենալավ որակները, արդեն կարող ես հավակնել էքստրասենս կոչվելուն. համենայն դեպս մարդու հետ շփվելով իրավիճակը/պատմությունը կարող ես «կառուցել»...
Իսկ հաղորդման մասով՝ ինտերնետում մի քանի տասնյակ հոլովակներ կան՝ բացահատող էս կամ էն պսեվդոհերոսին: Էնպես որ՝ խոսելն էլ է անիմաստ:
Փաստորեն՝ կարեւորն էստեղ հաջող ռեժսիուրան է: Եթե լավն է, կուտվի ու օֆֆ էլ չի արվի, ինչն, ըստ էոության, եղավ հետամանորյա եթերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել