Երբեմն մնում-մնում, այնպիսի բաներ ենք հիշում:
Ժամանակն, իհարկե, լավ բժիշկ է, բայց մեր հիշողությունն ավելի լավն է: Հիշու՞մ եք «Սուպերսթարի» ժամանակները, երբ «Միհրան Ծառուկյան» ու «Լիլիթ Հովհաննիսյան» անուններն ընդամենն անուններ էին:
Հիմա ժամանակները փոխվել են, նրանք հայտնի դեմքեր են, քչերն են հիշում նրանց անցած ճանապարհը, քչերն են հիշում, որ Միհրանն այդ ժամանակ պարող էր, իսկ Լիլիթը՝ լրիվ Լիլիթիկ:
Քչերը կհիշեն նաև, որ Միհրանը սիրահարված էր Լիլիթին, սակայն մերժվեց: Ի դեպ, Միհրանն ինքն է դա խոստովանել, ու եթե հիշողությունս չի դավաճանում, հենց եթերում:
Հետո արդեն ամեն մեկն իր ճամփով գնաց, մինչև որ հանդես եկան դուետով: «Ինչո՞ւ եմ քեզ սիրում» երգն առանց փշաքաղվելու չես կարող դիտել, եթե ծանոթ ես նրանց պատմությանը:
Ի դեպ, զարմանալի էր, որ Վահրամը թույլ տվեց ու նույնիսկ նախաձեռնեց այս դուետը: Երևի տեղյակ չէր, որ Միհրանը ժամանակին սիրահարված է եղել իր կնոջը…
Ինչևէ, այսպիսի մի քիչ տխուր հիշողություններ...