Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եկեղեցի գնում եմ, Աստծուն հավատում եմ: Բայց չի կարելի այսքան եկեղեցի կառուցել, ամեն ինչին չափ ու սահման կա: Ամեն մեկ եկեղեցու վրա ներդրված գումարը կարող էր լինել մեկ գործարան, որտեղ կաշխատեին հարյուրավոր մարդիկ, այդ գործարանը հումք, նյութեր կգներ մյուս գործարաններից, ֆերմերներից, կարտահաներ ապրանքը, գումար կգար երկիր, շահույթ կստացվեր, և նոր ներդրումներ կարվեին և այսպես շարունակ, իսկ դուք գիտեք՝ էլ ուրիշ ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը: Ես չպետք է ասեմ, թե մենք եկեղեցիների պակաս ունենք, թե՝ ոչ, բայց իրականում պետք է բոլորը վերանայեն իրենց՝ և՛ եկեղեցին, և՛ նվիրաբերողները, քանի որ սա ճիշտ քաղաքականություն չէ, տնտեսությունը զարգացրեք, հետո ինչքան ուզում եք՝ եկեղեցի կառուցեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=958345104185950&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել