Քննչական կոմիտեի նոր շենքում նկատեցի, որ կոմիտեի զինանշանը ոչ թե փակցված էր բարձունքում, այլ անմիջապես մուտքի դիմաց՝ հատակին: Հետաքրքրվեցի կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից, թե ինչու է զինանշանը «ոտքի տակ», և զարմացա նրա պատասխանից, պարոն Հովսեփյանն ասաց. «Մենք այս քայլով ցույց ենք տալիս, որ ոչ թե Հայաստանի քաղաքացիների գլխի վերևում ենք կանգնած, այլ ծառայում ենք մեր քաղաքացիներին»:
Կարծում եմ՝ հետաքրքիր և տրամաբանված մոտեցում է, և ուրախ եմ, որ նորաստեղծ կառույցը ձևավորվում և կայանալու է նման փիլիսոփայությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=833254360076974&set=a.380778651991216.80863.100001772530138&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել