Ոճային փոփոխությունների ենթարկված հայ հայտնիները չեն դադարում մեզ զարմացնել: Ոմանց արտաքնային փոփոխությունն այնքան շատ է, որ նախկին տեսքից ոչինչ չի մնացել: Այս անգամ էլ ենք ներկայացնում մեր հայտնիների նախկին և ներկայիս տեսքը:
Դերասանուհի Լիկա Սալմանյանը հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից: Ժամանակին նա սևահեր էր և քիչ էր կոսմետիկա օգտագործում: Լիկայի համար հիմա կարծես ժամանակները փոխվել են, նա սկսել է շատ շպարվել և դարձել է շիկահեր, ինչն էլ միանգամայն փոխել է նրա արտաքինը:
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը ժամանակին թմբլիկ աղջիկ էր, երբ նոր-նոր էր քայլերն անում Դար 21 հեռուստաընկերությունում: Աշխատասեր հաղորդավարուհին այժմ ավելի լավ տեսք ունի, քան նախկինում, չնայած միանշանակ երևում են էսթետիկ միջամտության մի քանի տարրեր:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին ճանաչեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, նա չէր փայլում արտաքին տվյալներով, և գուցե հենց դա էր պատճառը, որ նրան անլվա էին անվանում: Սերիալից հետո դերասանուհին փոխեց մազերի գույնը և սկսեց ավելի շատ շպարվել: Արդեն «Տնփեսա» սիթքոմում Շուշաննան ներկայանում էր լրիվ այլ ոճում:
Երգչուհի Նունե Եսայանը միշտ էլ ունեցել է հատուկ ոճ, որին անդավաճան է մնացել երկար տարիներ: Նունեին միշտ սովոր էիք տեսնել երկար վարսերով, բայց շատերը շոկի մեջ հայտնվեցին, երբ երգչուհուն տեսան շատ կարճ մազերով: Ոմանք հավանեցին նրա ոճը, իսկ մի մասն էլ հետ էր պահանջում երկար վարսերով երգչուհուն:
Չափազանց ակնհայտ է նաև դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանի արտաքին փոփոխությունը: Մի բան միայն չի փոխվել՝ սերը կարճ շրջազգեստների հանդեպ: Արփինեն հիմա ավելի բնական տեսք ունի, քան առաջ: