Ալիևի համար սովորական է դարձել սեփական անփառունակ իշխանությունն ու իր երկրի ներքաղաքական արհեստական կայունությունը պահելու համար լարվածություն ստեղծել շփման գծում, որի արդյունքում միշտ ադրբեջանական կողմը, մարդկային և նյութական կորուստներ կրելով, ետ է շպրտվում: Փաստացի, Ղարաբաղյան կոնֆլիկտը վաղուց դադարել է լինել երկու հարևան պետությունների կոնֆլիկտ և դարձել է մեկ մարդու, ավելի շուտ՝ սուլթանի իշխանությունը պահելու գործիք: Սա նկատում են բոլորը, բայց և՛ Ադրբեջանի ժողովուրդը՝ վախից, և՛ Արևմուտքը՝ նավթային դոլարների հոտից, լռում են՝ թույլ տալով, որ մեկ արկածախնդիր՝ Ալիև կրտսերը, պատերազմի վտանգի տակ պահի մի ամբողջ ռեգիոն: Սա անհեթեթ իրավիճակ է, և ժամանակն է, որ Մինսկի համանախագահ երկրներն իսկապես ադեկվատ գնահատականներ հնչեցնեն՝ դատապարտելով կրտսերի արկածախնդիր քաղաքականությունը:
Միևնույն է՝ մենք ամեն գնով կպաշտպանենք մեր հայրենիքը... Ի դեպ, բոլոր միջազգային կառույցները միաբերան պնդում են, որ, չնայած ադրբեջանական նավթին և դրա արդյունքում առաջացող հսկայական եկամուտներին, Ադրբեջանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շատ վատ է ապրում, հետևաբար, կրտսերն իսկապես որ իր երկրում իշխանությունը պահելու լուրջ խնդիրներ ունի, և մենք չենք կարող թույլ տալ, որ նա դա անի տարածաշրջանն ապակայունացնելու գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել