Հասարակական կյանքում ամենահեշտ ու ամենապոպուլյար բանն արմատական լինելն է. եթե դու արմատական իշխանամետ ես, քեզ նկատում, իսկ այնուհետև գնահատում են վերևներում, և նշանակություն չունի, որ մասնավոր կյանքում, ինչ-ինչ պատճառներից ելնելով, կարող ես դժգոհ լինել նույն այդ վերևներից: Եթե դու արմատական ընդդիմադիր ես, ապա ապահովում ես ընդդիմադիրների և կյանքից դժգոհողների բազմության համակրանքը, և չնայած այն քեզ եկամուտներ և իրական սոցիալական դիրք չի ապահովում, սակայն սոցիալական վիրտուալ կարգավիճակ հաստատ ընձեռում է: Հասարակական կյանքում ամենաբարդն ու ոչ պոպուլյարը այդ երկու հոսանքին չտրվելն է և սեփական «ես»-ը պահպանելը. դու ենթարկվում ես երկկողմանի հարձակման, սակայն այդտեղ առկա է մխիթարական մի բան. դու պահպանում ես ներքին համոզվածություն, որ դու ճիշտ ես, ու կյանքը վաղ թե ուշ կհաստատի դա. չինմաչինցի իմաստուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել