Mediamonitor.am-ը գրում է.
Աշխարհի քարտեզները, որ մենք փոքր հասակից ուսումնասիրում ենք, հատկապես այն քարտեզները, որոնց մեզ ծանոթացնում են դպրոցում, ձևավորում են մեր պատկերացումը աշխարհի կառուցվածքի մասին: Այստեղ ոչ մի վատ բան չկա, եթե մենք չմոռանանք, որ այդ քարտեզներն ընդամենը աշխարհի պայմանական ու խեղաթյուրված արտացոլումն են:
Սակայն, մեզանից շատերը իրենց սեփական պատկերացումն ունեն աշխարհի մասին՝ հիմնված այդ քարտեզների վրա: Մենք սկսում ենք հավատալ, որ այն երկրները, որոք աշխարհում դոմինանտ դեր ունեն, գտնվում են երկրագնդի կենտրոնում, իսկ նրանք որոնք, երկրորդական դեր ունեն, գտնվում են ծայրամասերում:
Ինչպես նշված է ներքևում, տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ավստրալիայում, Չիլիում, Հարավային Աֆրիկայում, աշխարհի քարտեզները տարբերվում են իրարից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընտրի հեղինակը նշված 3 պայմաններից.
- Ինչպե՞ս կենտրոնացնել Երկիրը Արևելքի ու Արևմուտքի նկատմամբ:
- Ինչպե՞ս կենտրոնացնել Երկիրը Հյուսիսի ու Հարավի նկատմամբ:
- Նախագծման ի՞նչ մեթոդ կիրառել:
Աշխարհի քարտեզը Ռուսաստանի համար
Աշխարհի ուղղահայաց առանցքը ( Արևմուտքի և Արևելքի կենտրոնացում) անցնում է Մոսկվայով: Ամերիկան և Ավստրալիան գտնվում են ծայրամասերում: Խաղաղ օվկիանոսը չի ընկալվում որպես անբաժան տարածք:
Աշխարհի քարտեզը Եվրոպայի համար
Աշխարհի ուղղահայաց առանցքը անցնում է Լոնդոնով: Ինչպես ռուսական տարբերակում, այստեղ նույնպես Ամերիկան ու Ավստրալիան տեղակայված են ծայրամասերում, իսկ Խաղաղ օվկիանոսը չի ընկալվում որպես անբաժան տարածք: Բացի այդ հասարակածը (Հյուսիսի և Հարավի կենտրոնացում ) տեղակայված է քարտեզի ներքևի կեսի հատվածում, որը Աֆրիկան, Հարավային Աֆրիկան ու Ավստրալիան ավելի փոքր են դարձնում Հյուսիսային Ամերիկայի ու Եվրասիայի նկատմամբ, քան իրականում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ