Եվրոպականից ու եվրաինտեգրումից զզվում եք, բայց, մեկ է, եվրոպացի ուսանողը օրինակ է հայ ուսանողի համար`իր վարքով, մտածողությամբ, կրթվածությամբ, հոգևոր ու մշակութային մեծ արժեհամակարգով, ազատականությամբ և այլն: Ուզում եմ, որ հայ ուսանողն էլ լինի ըմբոստ ու չհարմարվող, քաղաքականապես հասուն, էնտուզիազիստ ու երբեմն նաև ֆանատիկոս իր գաղափարի, իր մտքի հաջողության համար: Ամբողջ աշխարհում ուսանողության միասնականությունից վախենում են գերհզոր երկրների իշխանությունները, իսկ Հայաստանում մեզ մոտ պակասում է այն ուսանողի տեսակը, ով որևէ քաղաքական ու կուսակցական ուժի կողմնակից չէ, միայն թե իր երկրում կարողանա լավ կրթություն ստանալ, հարգանքի հանդիպել, ծառայել իր երկրի բանակում ու գործել հանուն իր երկրի զարգացման ու բարօրության: Երազում եմ, որ հայ ուսանողությունը հենց էսպիսին լինի: Ուսանողությունը միակ մաքուր այն երևույթն է կամ հավաքական ամբողջությունը, որ չպետք է խառնվի քաղաքական այս կամ այն կեղտոտ խաղերին: Գաղափարական ու արժեհամակարգային ուսանողություն եմ ուզում իմ երկրի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/428804397175419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել