Օրվա խորհուրդ նվաստիս կողմից (գրված է ժպիտով)
Գիտե՞ք, թե ձեր կյանքում և երկրում, ընդհանուր առմամբ, երբ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը կամ առաջ կգնա։ Երբ դուք կսկսեք կարողանալ կարևորն անկարևորից զատել և՛ ձեր կյանքում, և՛ ձեր շուրջը.... Դա կլինի այն հրաշք օրը, երբ ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի, թե դերասանն ինչպես և ինչ է խաղում, քան որտեղ և ում հետ է քնում, երգիչն ինչ և ինչպես է երգում, քան դիտումների քանակն ու աշխատած գումարները, հաղորդավարն ինչ և ինչպես է եթերում կամ բեմում խոսում, քան եթերից դուրս ինչ է անում, քանի անգամ և այլ տեխնիկական հարցեր, որոնք ձեզ բնավ չեն վերաբերում, ուսուցիչն ինչպես է դասավանդում, քան ում բարեկամն է կամ ում երեխային է դաս տալիս, երբ բժշկի գիտելիքները վերանորոգված պալատից ավելի կարևոր կլինեն և այլն... երբ կհասկանաք, որ ավելի կարևոր է հարաբերությունները, սիրտը մաքուր պահել, քան տունը, ավելի կարևոր է տան անկյունները մաքուր, դարակները դասավորած պահել, քան երևացող մասերը... երբ կսկսեք ապրել ձեզ համար, այլ ոչ թե ցուցադրելու... երբ կհասկանաք, որ մեծ հաշվով ձեր կարծիքը միայն ձեզ համար է կարևոր, երբ կնկատեք, որ ինչ-որ մեկի հաշվին ինքնահաստատվելն ընդամենը թիթեռնիկի էֆեկտ ունի և էական ոչինչ չի փոխում ձեր կյանքում... Ի դեպ, ոչ էլ իր:ՃՃ Երբ վերջապես կհասկանաք, որ աղբ լսելով, աղբ կարդալով, աղբ դիտելով` դուք ակամայից վերածվում եք աղբամանի. բծախնդիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ վերցնում եք, հարգեք առաջին հերթին ինքներդ ձեզ:
Իսկ աղբի հոտն արդեն խեղդում է:)) Նախընտրեք սիրո և բարության բույրը, որի հետ ոչ մի օծանելիք անգամ համեմատվել չի կարող:
Suum Cuique, ինչպես ասում էր գուրուս:
Բարի ՕՐ եմ մաղթում բոլորին: