Խփելն, իհարկե, լավ իմաստով:
Այն օրից, ինչ Սյուզին որոշեց զբաղվել մեյք-ափով, այս բիզնեսի ներկայացուցիչները սկսեցին կրծել եղունգները, որովհետև դաշտում հայտնվեց ուժեղ մրցակից: Եթե պարզ չէ, թե ինչու են գնում Սյուզիի մոտ, մանրամասնենք:
1.Նա Սյուզի Մելիքյանն է
Անունն արդեն իսկ բրենդ է: «Որտե՞ղ ես մեյք-ափ արել» հարցի պատասխանն արդեն իսկ հաճելի է: Ինչպես գիտեք, check in-ի ժամանակաշրջանում աղջիկների մեծամասնության համար նման զիզի-բիզի բաները կարևոր են:
2.Результат на лице
Ճշմարտությունն այնն է, որ Սյուզիի մոտ դա լավ է ստացվում: Երևում է, որ նա աշխատում է հայտնի ու որակյալ նյութերով, ինչը կարևոր է ու գրավող: Բացի այս ամենը, դիտելով նրա աշխատանքները՝ կարելի է միայն հիանալ: Իհարկե, հիմնականում heavy make up-է, բայց ստացված:
3.Հայտնիների այցերը
Սյուզին ունի բազմաթիվ այցելուներ, որոնք հանրությանը հայտնի են: Դա նույնպես լավ քայլ է ու այցետոմս: Օրինակ՝ նրա մոտ հաճախ կարելի է տեսնել Լիկա Սալմանյանին և այլոց: