«Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ Աստուծոյ»
(Ղուկաս, Դ, 4):

Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների արեւելահայերէն նոր թարգմանութիւն (հղումը դեպի էլեկտրոնային տարբերակներ

© Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութիւն

isbn:9789994175123

Աստվածաշնչի թվայնացված այս տարբերակը վերափոխվել է յունիքոդի և համապատասխան էլեկտրոնային գրքի ֆորմատների՝Հայաստանի աստվածաշնչյան ընկերության կողմից տրամադրված ֆայլից: Այս տեքստը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ընդունված տարբերակն է: Այն ընդգրկում է նաև երկրորդականոն գրքերը: Արևելահայերեն այս թարգմանությունը կատարվել է գրաբարից:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանին, ի դեմս Նոյեմի ԱնդրեասյանիՀայաստանի աստվածաշնչյան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանի, ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի և ֆինանսների տնօրեն Սուսաննա Մկրտչյանի:

Էլեկտրոնային գրքի հասանելի ֆորմատները

ePUB (կցված (embedded) հայերեն տառատեսակով)

Ներբեռնել The Holy Bible in Armenian.epub ֆայլը (3,045կբ)


ePub - (electronic publication բառերի հապավումն է) էլեկտրոնային գրքերի ազատ և բաց ստանդարտ է, որը ստեղծվել է էլեկտրոնային գիրքեր ընթերցող սարքերի համար: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերի միջոցով՝

  • Առանձնահատկությունները.
    • Ամենատարածված ստանդարտներից է:
    • Իրենից ներկայացնում է html ֆայլերի արխիվ, որտեղ մեծ ֆայլերը բաժանվում են մասերի, ինչի արդյունքում արագ բացվում և թերթվում է նույնիսկ թույլ ապարատային ռեսուրսներ ունեցող սարքերի վրա:
    • Հնարավորություն է տալիս կցել տառատեսակները, ինչի արդյունքում հնարավոր է ընթերցել ցանկալի տառատեսակով նույնիսկ այն սարքերի վրա, որոնք տվյալ տառատեսակը չունեն: Այս դեպքում հնարավոր է Աստվածաշունչն ընթերցել հայերեն տառատեսակներով տվյալ ֆորմատը կարդացող ցանկացած սարքի վրա, անկախ դրանում հայերեն տառատեսակների սատարման փաստից (Ծանոթագրություններ. ա) որոշ սարքեր կցված տառատեսակներով ֆայլերը չեն կարողանում կարդալ. տվյալ ֆայլը փորձարկված է ամենատարածված՝ SONY READER սարքի վրա, բ) երբ տվյալ սարքը հայերեն տառատեսակներ չի սատարում, գրքի բովանդակությունը ծրագրային մենյուով չի կարդացվի, սակայն հնարավոր կլինի օգտվել գրքի սկզբում առկա հիպերհղումներով բովանդակությունից):
    • Տեքստը ինքնահոս է (autoflow), ինչի արդյունքում ընթերցանությունը հարմար է ցանկացած չափի տառատեսակներով, ցանկացած չափի էկրանների և մոնիտորների վրա:

FB2 (Fiction Book)

Ներբեռնել The Holy Bible in Armenian.fb2 ֆայլը (8,674կբ)

FB2 - բաց և ազատ XML ֆորմատ է, որը ստեղծվել է Ռուսաստանում, որտեղ էլ հիմնականում իր տարածումն է գտել: Այս ֆորմատում հնարավոր չէ սահմանել էլեկտրոնային գրքի արտապատկերման եղանակը (այսինքն տառատեսակ կցել և այլն): Այդ եղանակը սահմանվում և ընտրվում է կարդացող սարքի/ծրագրի կողմից: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերում՝

  • Առանձնահատկությունները.
    • Շատ տարածված է ռուսաստանյան շուկայում:
    • Տառատեսակներ կցելու հնարավորություն չի տալիս, հետևաբար հայերեն նյութն ընթերցելու համար պետք է կարդալու համար նախատեսված սարքում ունենալ հայերեն համակարգային տառատեսակներ, կամ հնարավորություն՝ նախընտրած տառատեսակները կիրառելու:
    • Տեքստը ինքնահոս է (autoflow):

Mobi

Ներբեռնել The Holy Bible in Armenian.mobi ֆայլը (8,842 կբ)

mobi - ֆորմատը ստեղծվել ե mobipocket reader սարքի համար, նախնական շրջանում օգտագործվել է նաև PalmOS համակարգում: Իր տարածումն է գտել հիմնականում ի շնորհիվ այն բանի, որ սատարվում է հանրահայտ Amazon Kindle reader սարքերի կողմից: Իրականում Kindle Reader-ի հիմնական՝ AZW ֆորմատը ոչ այլ ինչ է, քան mobi ֆորմատի՝ այլ DRM սխեմայով պաշտպանված տարբերակը:Տառատեսակների կցում չի թույլատրում, հետևաբար հայերեն կարդալու համար անհրաժեշտ է, որ տվյալ սարքի հիմնական տառատեսակը պարունակի հայերեն տառատեսակներ (Ծանոթագրություն՝ Amazon-ի վերջին՝ Kindle Fire ընթերցիչը անդրոիդ համակարգն է կիրառում և այստեղ հայերեն տառատեսակների ավելացումը հնարավոր է, օրինակ, ռութ անելուց և հիմնական տառատեսակը հայերեն պարունակող տառատեսակով փոխարինելու միջոցով, Kindle շարքի մնացած սարքերում 3-րդ սերնդի kindle-ը, և, ենթադրաբար նաև հաջորդները, յունիքոդ տառատեսակներ սատարում են և, հետևաբար, այստեղ ներկայացված Սուրբ Գրքի էլեկտրոնային տարբերակի ընթերցումը հնարվաոր է): Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերում`

  • Առանձնահատկությունները.
    • Amazon-ի շնորհիվ մեծ տարածում ունի աշխարհում:
    • Տառատեսակներ կցելու հնարավորություն չի տալիս, հետևաբար հայերեն նյութն ընթերցելու համար պետք է կարդալու համար նախատեսված սարքում ունենալ հայերեն համակարգային տառատեսակներ, կամ հնարավորություն՝ նախընտրած տառատեսակները կիրառելու:
    • Տեքստը ինքնահոս է (autoflow):

Երկու խոսք էլեկտրոնային գրքերի մասին

2010 թվականին էլեկտրոնային գրքերի վաճառքը կազմեց գրքերի ընդհանուր վաճառքի 8.32 %-ը: Սակայն էլեկտրոնային գրքերի վաճառքի աճի տեմպն այնպիսին է, որ արդեն 2020-ին, ըստ կանխատեսումների, դրանք կկազմեն ընդհանուր վաճառքի 60%-ը, իսկ 2025-ին՝ 75%-ը: Էլեկտրոնային գրքի արտադրության ծախսերը մոտ 8 անգամ ցածր են տպագիր գրքի տպագրության համար պահանջվող ծախսերից:

Վերջերս միայն Google Books ռեսուրսը, որը զբաղվում է նաև աշխարհի գրադարանների գրքերի թվայնացմամբ, ավելի քան կես միլիոն գիրք անվճար հասանելի դարձրեց SONY READER-ի համար: Նշեմ, որ այս գրքերի մեջ մեծ տեղ են գրավում հազվագյուտ, հին հրատարակություններ, որոնց հասանեիլությունն այլ կերպ ապահովելը կամ անհնար էր, կամ՝ մեծ ծախսերի հետ կապված:

Ճամփորդելիս էլեկտրոնային գրքի առավելությունն իր տպագիր տարբերակի նկատմամբ հատկապես շոշափելի է, քանի որ ժամանակակից էլեկտրոնային գրքերի ընթերցիչների քաշը կազմում է ընդամենը 250-300g, ընդ որում այս սարքերի հիշողության մեջ կարելի է պահել հազարավոր գրքեր: Ավելին, ժամանակակից սարքերը հաճախ ունենում են նաև ինտերնետի կապի հնարավորություն, ինչը թույլ է տալիս առանց համակարգչի օգնության որոնել, գնել ու ներբեռնել գրքեր տարբեր ռեսուրսներից:

Էլեկտրոնային ընթերցիչները հնարավորություն են տալիս տեքստում առակա յուրաքանչյուր բառը թարգմանել, մեկնաբանել ներկառուցված կամ օն-լայն բառարաններով, գտնել հոմանիշներ և այլն: Շատ ընթերցիչներ (օրինակ SONY READER PRS-T1-ը) ունեն գրավոր նշումներ անելու հնարավորություն:

Ընթերցիչների մեծ մասի էկրանը օգտագործում է e-ink տեխնոլոգիան և արդյունքում համարյա ոչնչով չի տարբերվում սովորական թղթից, հետևաբար հավելյալ լարում չի ստեղծում աչքերի համար (ինչը չի կարելի ասել լուսավորվող էլեկտրոնային մոնիտորների, էկրանների մասին): Այս էկրանները ներքին լուսավորում չունեն և ընթերցանության համար անհրաժեշտ են արտաքին լույսի աղբյուրներ՝ ճիշտ այնպես, ինչպես սովորական տպագիր գրքերի դեպքում: Ժամանակակից սարքերի էկրաններն ունեն բավականաչափ լավ կոնտրաստ՝ հարմարավետ ընթերցանության համար։ Ավելին, էլեկտրոնային գրքերի դեպքում համարյա միշտ հնարավոր է որոշել տառատեսակի չափը, ինչը հարմար է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այս էկրանները, միաժամանակ, շատ էներգախնայող են, և սովորաբար մի լիցքավորումը հերիքում է 5,000-7,000 էջ ընթերցանության համար:

Մյուս կողմից՝ առկա են էլեկտրոնային գրքերի բազմաթիվ ստանդարտներ, որոնք միշտ չէ, որ կարդացվում են տարբեր ընթերցիչների կողմից (չնայած պետք է փաստել, որ ներկայումս ինտերնետում կարելի է գտնել համարյա ցանկացած գիրք՝ ցանկացած ֆորմատով):

Շատերին էլեկտրոնային գրքերը դուր չեն գալիս՝ թղթի «հոտն ու զգացումը» չունենալու պատճառով:

Տպագիր գրքերն, ամեն դեպքում, ավելի երկարակյաց են, քան էլեկտրոնային ընթերցիչ սարքերը (չնայած էլեկտրոնային ֆայլերը կարելի է պահել այլ կրչիների վրա կամ ինտերնետում):

Ամբողջովին լուծված չի յունիքոդ (այդ թվում՝ հայերեն) տառատեսակների խնդիրը և շատ սարքերում դեռևս հնարավոր չէ առանց ծրագրային միջամտության (որը երբեմն բարդ օպերացիաներ է ենթադրում և որոշակի ռիսկեր պարունակում) ապահովել, մանսավորապես, հայերեն գրքերի սատարումը սարքերից մեծամասնության վրա: Այս առումով (և, ի դեպ, բազմաթիվ այլ պարամետրերից ելնելով, որոնց այժմ չեմ անդրադառնա) առավել ցանկալի է օգտվել SONY READER սարքերից, որոնք սատարում են epub ստանդարտը, դրանում ներկառուցված տառատեսակները, և, նաև, բավական հասանելի են գնային առումով:

Եվս մի քանի նկատառում վերջերս մեծ տարածում ստացած սմարթֆոնների (խելախոսների) օգնությամբ էլեկտրոնային գրքերի ընթերցանության վերաբերյալ.

  • iphone, ipad սարքերը epub ֆորմատն ամբողջովին սատարում են և սատարում են նաև հայկական տառատեսակները, հետևաբար կարող են, հավելյալ ծրագրերի օգնությամբ, կարդալ նաև մյուս ֆորմատներով:
  • android համակարգը առաջարկում է բազմաթիվ ծրագրեր, որոնք սատարում են epub ֆորմատը՝ ներկառուցված տառատեսակներով, իսկ մյուս ֆորմատներով գրքերը հայերեն ընթերցելու համար անհրաժեշտ է ապահովել համակարգի հայաֆիկացումը, որն այսօր բավականին հեշտ գործընթաց է (որոշակի ինֆորմացիա և համապատասխան ուղեցույցներ հասանելի են այստեղ):

Արդյունքում շատերը հնարավորություն կունենան ընթերցել Աստվածաշունչն իրենց հեռախոսներով կամ պլանշետային սարքերով, որոնք գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում:

 

Հուսով ենք Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակը կիրառելի կդառնա ընթերցողի համար։

Հ․Գ․ էլեկտրոնային տարբերակներում ցանկացած թերություն, խնդիր նկատելու, դրանց վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրել ovanitas [at] gmail [dot] com հասցեով: Այստեղ մեկնաբանություններն անջատում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել