Ինչների՞ս էր պետք Ղարաբաղյան հերոսամարտը, երբ չենք հասկանում ու գիտակցում դրա արժեքը, երբ այդ հաղթանակը արժեզրկել ենք ու պղծում ենք ամեն օր, ամեն քայլափոխի: Մենք իզուր ենք հաղթել Ղարաբաղում, մենք իզուր ենք ազատագրել Արցախը, երբ զոհված տղաների ընտանիքները մատնված են սովի, երբ կռված տղաները չքավորության ու աղքատության մեջ գոյություն են քարշ տալիս, երբ նրանց կռվածն ու չկռվածն է կասկածի տակ դրվում, որպեսզի մի քանի գրոշ էլ լափեն, որպեսզի դեղ ու դարմանից էլ զրկեն, որպեսզի նոր սերնդի ոգին էլ կոտրեն, ջարդեն ու ավիրեն:
Հ.Գ. Պատմությունը կեղծեցին ու աղավաղեցին, հաղթանակը արժեզրկեցին, ժողովրդին աղքատության ու թշվառության մատնեցին, մնաց Արցախն էլ ծախեն ու վերջ . . .
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/367836343309432
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել