Սիրել եմ մեկին ..........

Գիշեր է իջել, լռել է կյանքը, լռության մեջ քո ոտնաձայներն եմ անվերջ  լսում, կարծես մթության մեջ քո շուրթերի ձայնն եմ լսում: Գիշեր է. մենակության մեջ  ցցված մի կարոտ անվերջ փորում է հոգիս, անվերջ վերքոտում, կարծես քո հոգին ինչ-որ մի անկյունում տեսք կառնի ու կիջնի աչքերիս վրա, մեղմ կհպվի կարոտ շուրթերիս ու կճախրի մաշված երազներիս մեջ... Դու՝ մի թռչուն, իսկ ես՝ երկինք, դու՝ մի ծաղիկ, ես՝ մի հող, բուռս առած քո շունչը մեղմ՝ թող անվերջ ցանեմ աշխարհիս ծոցում, որ քո բույրից հազար ծաղիկ ես ունենամ կյանքում, որ քո պակասը երբեք չունենամ, բայց ինչպե՞ս առնեմ հոգիդ աներես, երբ ձեռքերս այդքան թեթևություն չեն կարող տանել, որ աչքերս այդքան անմեղություն չեն կարող տեսնել: Ես ինչպե՞ս քեզանից ցանեմ աշխարհում, որ քեզ, ա՜խ, քեզ երբեք չկորցնեմ:

Գիշեր է լուռ ,անձրևից չորացած մի տերև  անվերջ շորորվում է փողոցում անձայն ,պարում խելագառի պես ,մեկ քամու թևին մի կողմ է քշվում ,մեկ գալիս հպվում ոտքերիս հոգնած ,կարծես մի սեր է մոլորված կյանքում ,որ սեր է փնտրում ,սակայն չի գտնում :
Ու՜ր էր թե սերնել մարդ լիներ ,որ կուրանար ,որ անիծվեր ,որ արտասվեր նույն այն ցավով ,որ արսատվում են իր իսկ պատճառով ,ու՜ր էր թե նա էլ սեր բառից սոսկար բայց անվերջ սիրեր:
Մու՛թ է ,կյանքը մութ է ,գիշերվա մեջ կուրացել է աչքս,բայ՛ց իզուր ,գիշեր թե ցերեկ անվերջ աչքս կուրանում է ,ու չի գտնում ոչինչ, չի գտնում քո հետքերից ,անվերջ հետքերդ շոյում ու հետքերով է նա անվերջ սիրում..Աչքերս բաց են միջև ուր կուզես ,բայց սերդ այնքան հեռու է թվում ,այնքան անհաս մի երազ ,որ աչքս ցավում է ,հեռվում  փնտրելով ,ա՜խ փնտրելով քո հոգին ,ա՜խ իմ անանուն ,ա՜խ իմ շուրթերից պոկված անանուն :

Սիրել եմ մեկին ,անգամ սերս պահել եմ թաքուն ,,պահել եմ այնպես որ միայն սիրտս նրան կարոտով գտնի ,պահել եմ աչքերից հեռու ,ա՜խ ուր էր թե, կարոտս նորից գտնել իմանար .Երբ գիշեր էր մեղմ ,երազս արթուն տանում էր նրան ,երբ առավոտ էր մեղմ, անուշ կարոտս տանում էր նրան ,իս՛կ հիմա,կարոտս կուրացել ,իսկ երազս կորել ,ես ինչպե՞ս, ու ին՞չ ճարով գտնեմ այն մեկին հեռվում ,ում ես եմ պահել ,սակայն չեմ գտնում:
Գիշեր ,անվերջանալի գիշեր ,ու՛ր էր թե քո աստղերը մի լույս փռեին խամարած ճամփիս,ու՛ր էր թե հոգիդ մի ճրագ լիներ իմ կույր աչքերին ,չ՛է չեմ խառնում ոչինչ ,պարզապես հոգիս այնքան է մոլորված , որ դուռը փնտրում է ներսից,որ գիշերվա մեջ փնտրում է լույս ,ին՞չ անեմ ,պահել եմ սերս, ինչ որ մի տեղում ,բայց չեմ գտնում :

Լսու՛մ եմ հոգիդ ,լսու՛մ եմ ձայնդ ,մեղմ խավարի մեջ մի արձագանք ,սակայ՛ն մշուշ ,սակայ՛ն ոչինչ ,լսում եմ սիրտդ ,լսում եմ, ա՜խ լսում եմ ,միայն թե չեմ տեսնում   ոչինչ : 
Մնացել ես հեռու հեռվում ,բայ՛ց թվում է թե ,ահա այստեղ սրտիս կողքին մի սիրտել է անվերջ խփում ,բայց երբ ձեռքս կուրծքսեմ տանում ,որ քեզ շոյեմ ,ա՜խ ցավում է սիրտս ,կարծե՛ս մի մողիր լինես ,որ իմ ձեռքով կրակ է դառնում ,ու վառում ես սիրտս ,վառում հոգիս ,ա՜խ քեզ կորցրել եմ անգամ իմ ներսում ,որտե՞ղ եմ քեզ պահել ,որտե՞ղ ,որտե՞ղ եմ թաքցրել ,ում հարցնեմ ,երբ քեզ գաղտնի եմ սիրել :

Բայց ին՞չ անեմ ,ես ինչպե՞ս գտնեմ ,մի անկյունում նստաց ,կույր գիշերվա գրկում ,պատկերդ առած կարծես հույսեմ հույսում ,կապում շուրթերիս ,պարանոցիս ,որ բույրդ զգամ, ինչ որ մի կերպ ,գուց՛ե այս անգամ բույրդ սիրեմ:

Սպասում եմ քեզ ,գուց՛ե հոգնել ես անվերջ կորելուց ,դուռս կիասբաց է, իսկ աչսք  անթարթ ,սպասում եմ քեզ ,գուցե քնիս մեջ երազս դառնաս ու մեղմ ճռոցով բացես դուռս ,նորից լսեմ ոտնաձայներդ ,նորից լսեմ հոգոցդ մեղմ ,ու առնեմ գիրկս ,կարոտս առնեմ ,սփոփեմ հոգնած մարմինդ ,մեղմ անձրևի պես թեթևացնեմ չորացած հոգիդ,ա՜խ ու՛ր էր թե երազ լինեիր ,ու ես էլ կյանքում միշտ քնած լինեի :

Գրկեմ հեռվում խավարը թաց ,առնեմ գիրկս ,կանգնեմ հեռվում ու չշարժվեմ ,փակեմ աչքերս ու պինդ սեխմեմ ,ու կորցնեմ կարոտս ,կորցնեմ սիրտս ,սերս, բայց չ՛է  , էլ ինչո՞վ ապրեմ ,դատարկ շնչո՞վ ,կորցնեմ ամեն բան ,ամեն ինչ ,սակայ՛ն ,ա՜խ սակայն երանի քեզ գտնեի ,կապրեի քեզնով,աչքերս բաց անվերջ կսիրեի ,աչքերով կառնեի հոգիդ ,մարմինդ, ու անվերջ կկնջեի :
Ինչել որ լինի ,սիրել եմ կյանքում ,այնքան եմ սիրել ,որ միջև այսօր հարբում եմ սիրուց ,սփոփվում ,կամ ապրում սիրով,և՛ որ՞ն է սիրո պատճառը անմեռ,ա՜խ երանի թե սերնել մարդ լիներ ,և որ՞ն է պատճառն այնդ ցնդված սիրո ,որ խելագառ հոգուս գժվեցնում եմ միշտ ,իր տեսքով անվերջ հոշոտում ,իր ձայնով անվերջ կրքոտում ,դո՛ւ ես պատճառը, և ո՞վ է ասում որ սերը մարդ չէ ,դու ես իմ սերը ,դու ես անպտճառ այն պատճառը ,որ բույն հույսած աչքերիս ներսում ,անվերջ տեսլիք է ,կամ մթում կորած իմ հոգու ստվերը ,դո՛ւ էակ ես ,շնչավոր երազ ,քեզ ո՛չ թե երազում եմ գիշերում ,այլ արթուն ,քեզ տեսնելու համար, ա՜խ սիրելիս ,արթուն եմ երազում ,որ կիսբած քնիս ներսում ,գոնե հոգիդ տեսնեմ մի պահ . Բայց և այնպես ար՛ի շոյեմ,բայց և այնպես ար՛ի գրկեմ ,կարոտս առնեմ ,ու անվերջ խոսեմ ,տարիներիս լռությունը քո շուրթերին ես պատմեմ :

Գժվեմ ,անվերջ գժվեմ քո սրտի մեջ ,թաղվեմ սառնոտ քո հոգու մեջ ,թաթախեմ հարբած մարմինս հոգնած ,վարսերդ ծածկոց ,իսկ կրծքերդ բարց ,թո՛ղ հանգիստ ննջեմ ,թո՛ղ անվերջ ննջեմ ,ու դու երանի ,քո նուրբ համբյուրով ինձ առավոտ բերես,առաջվա պես,առաջվա տեսքով ,սակայ՛ն ախ , ինչե՞ր եմ խոսում ,գլուխս քարիդ է ,իսկ ծածկոց չունեմ ,ծածկոցս կյանքն է ,որ պարուրվել եմ նրա գրկում ,սակայն մրսում եմ ,անվերջ սառում :
Եվ ո՞վ է իմ ջերմությունը ,դո՞ւ ,եթե ո՛չ ,ումի՞ց ես առնեմ քո ջերմությունը ,ո՞վ կտա ինձ քո նրբությունը ,ո՛չ ոք:
Ու կան վարկյաններ որ տարիներ են թվում ,ու կան ժամեր որ վարկյաներ են թվում ,ինչո՞ւ է ժամանակը մեզ անվերջ խաբում ,մեկ արագացնում ,մեկ հավերժացնում ,և որ՞ն է պատճառը ժամանակի ,գուց՞ե հենց այնպես մի պատրանք է ,որ մենք ենք ստեղծել սփոփվելու համար ,իբր թե ժամանակը բուժել գիտի ,սու՛տ է սիրելիս, սու՛տ է ամեն բան .Երանի թե ծովը հոսել իմանար ,մաքրեր աշխարհը ,երանի լռությոոնը գոռալ իմանար ,երանի սերը մարդ լիներ ,երանի կարոտն էլ տեսք ունենար ,ամեն մեկին տրված ցավով իինքնել ցավար ,ու ինքնել իրեն ատեր ,երանի մարդիկ մարդ լինել իմանաին ,երանի սատանան մարդուց չծնվեր :
Երանի կյանքը սխալ չլիներ :
Մ՛ի զարմացիր,սա է ամենը ,սա է մեր սերը մեղավոր ու բծավոր ,եթե սերը անմեղություն լիներ ,ու պարզ լիներ ,չէր սիրվի այդքան անմարկուցյան կողմից ,սերը սեր է ,բայց ոչ իսկական ,և որ՞ն է սերը ,ո՜հ  եկ քո շուշկն անգամ թաքցնեմ հեռվում ,կորցնեմ ,չևոր խլացած այս աշխարհում սերս կտանեն ,մարդիկ սոված ,մաքուր սիրո ձայնին են կարոտ ,ե՛կ թաքցնեմ ,եկ ուղակի սեր չկոչվենք ,այլ մեր սերը կոչենք մեր անունով `ԱՆԱՆՈՒՆ : 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել