Երբ լսում ես խելացի մարդկանց մտքեր, ենթադրում ես, որ անցած կյանքի ուղուց եզրահանգումներ են կատարել. գիտակցում ես, որ այդ խոսքերը լոկ բառաշարեր չեն, այլ վերլուծություններ։
Սակայն իրականությունն այլ է. հաճախ առերեսվում ես խնդիրների, որոնց լուծման միջոցները հակասում են քո կարդացած բոլոր գրքերի բարոյախրատականներին, հակասում են կյանքիդ ընթացքում կայացրած անհամար որոշումներին և, առավելապես, սկզբունքներին։
Ներել… ոչ բոլորին է տրված ներել կարողանալու բարձրագույն շնորհը։ Ենթագիտակցաաբար գիտակցականդ անտեսվում է՝ տեղը զիջելով ցասմանը, վրեժին ու դրանց հաջորդող անընդունելի երևույթներին։
Ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնելը բարդ է. նամանավանդ երբ չես գիտակցում, թե երբ է այդ «ճիշտ» պահը գալիս։ Իսկ եթե, միևնույնն է, սխալվել ես, պիտի ուղղես հետո։ Շատ բան ես դնում զոհասեղանին, շատ բան ես կորցնում։
Հիմա ներե՞լ, թե՞ չներել… Չներել երևի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarita.kotsinian/posts/1187661037926265?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել