Էսօր հուլիսի 18-ն է։ Այսինքն՝ տարվա 7-րդ ամիսը մոտենում է ավարտին։ Արդեն 7 ամիս է՝ մենք ԵՏՄ-ի անդամ ենք։
Ու արդեն 7 ամիս է՝ մենք չգիտենք, թե Հայաստանի արտաքին առևտուրը ԵՏՄ երկրների հետ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ընթացիկ տարում ինչքան է եղել։
7 ամիս շարունակ Ազգային վիճակագրական ծառայությունը, էկոնոմիկայի նախարարությունն ու մյուս պետական կառույցները, իրար հերթ չտալով, կրկնում են՝ ԵՏՄ անդամակացության հետ կապված արտաքին առևտրի տվյալները թերի են և ենթակա են ճշգրտված։
7 ամիս է՝ «ճշգրտում եք». է՞ս է ձեր արդյունավետությունը նոր միության շրջանակներում։ Բա դուք ո՞նց եք որոշումներ ընդունում ու տնտեսական քաղաքականություն մշակում, եթե չգիտեք՝ արտաքին առևտրի ոլորտում ինչ է կատարվել ու կատարվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/603144336493187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել