Հայ հայտնիները վերջին շրջանում սկսել են չբավարարվել իրենց հիմնական աշխատանքով, ոմանց դա երևի այդքան էլ մեծ եկամուտ չի բերում: Դա է գուցե պատճառը, որ նրանցից շատերն ունեն երկրորդ աշխատանք:
Աստղիկ Սաֆարյանը բացի երգելուց ունի իր սեփական հագուստների հավաքածուն, երգչուհին նաև դիզայներ է:
Անահիտ Սիմոնյան էլ կարծես երկրորդ պլան է մղել երգարվեստը և ավելի շատ զբաղվում է իր ատելիեի աշխատանքներով:
Երգչուհի Սյուզի Մելիքյանն էլ որոշեց մերթ ընդ մերթ երևալ էկրաններին՝ կենտրոնանալով դիմահարդարի աշխատանքի վրա:
Աննա Դովլաթյանին շատերը կհիշեն «Հայ սուպերսթար» նախագծից, երգչուհին նկարահանեց մի քանի տեսահոլովակ, որից հետո սկսեց զբաղվել դիմահարդարմամբ:
Արփինե Իսրայելյանը ժամանակին հայտնի դարձավ «Աննա» հեռուստասերիալից, մի քանի սերիալներում նկարահանվելուց հետո դերասանուհու մասին հիմա գրեթե ոչինչ չենք լսում: Տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ դիմահարդարում է սովորել և ցանկանում է զբաղվել դրանով:
Ռոզի Ավետիսովան բացի ֆիլմերում նկարահանվելուց աշխատում է որպես բարմեն:
Դերասանուհի Կայա Խուրշուդյանը հայտնի դարձավ սերիալներից, իսկ հիմա ընտրել է արևելյան պարուհու աշխատանքը:
Երգչուհի Սիդնի Գրիգորյանը ժամանակին նոր տեսահոլովակներ էր ներկայացնում, իսկ հիմա զբաղվում է էսթետիկ կոսմետոլոգիայով: