Մի քանի հատ մեջբերում անեմ երեկվա «Հրապարակ» թերթում տպագրված ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանի հարցազրույցից և իմ մեկնաբանություները կանեմ:

Լրագրողը հարց ա տալիս,
- Այսինքն՝ դերասանություն են անում (ընդդիմությունը), համաձա՞յն եք Շարմազանովի որակման հետ:
Պատասխան.
- Ես չեմ որակի դերասանություն, որովհետեւ կոռեկտ չի, մենք բոլորս էլ գործընկերներ ենք, կարծում եմ՝ անձամբ ինձ համար է՛լ ավելի խոր ուսումնասիրելու կարիք կա տվյալ քննարկվող հարցը:

Մեկնաբանությունս: Շատ կոռեկտ է պատգամավոր Գևորգյանը ընդդիմադիրների նկատմամբ, սակայն չեմ հասկանում, թե ո՞րն է պատճառը, որ ինքն ընդդիմադիրներին պաշտպանում է, բայց ջուր է լցնում Շարմազանովի ջրաղածին՝ ասելով թե՝ կոռեկտ չի ընդդիմության գործնեությունը անվանել՝ դերասանություն:

- Դուք ասում եք՝ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղված, բայց ստացվում է, որ Սերժ Սարգսյանն է պոպուլիզմով զբաղվել՝ ժամանակին սիրուն խոստումներ է տվել, բայց դրանք կյանքի չեն կոչվում:

- Ինքը Նոստրադամուսը չէր, չէր կարող կանխագուշակել տնտեսական ճգնաժամը, այն ժամանակ չկար տնտեսական ճգնաժամ:

Մեկնաբանությունս: Բա, որ Նոստրադամուս չէր, ինչի՞ էր այդքան խոստումներ տալիս, թող համեստի մեջ մնար:

Մյուս հարցը և իհարկե ՊԱՏԱՍԽԱՆ բոցերի բոցը.
- Պարոն Գեւորգյան, բայց Սերժ Սարգսյանն էլ է իր նախընտրական ծրագրում խոստացել նվազագույն աշխատավարձի չափը կրկնապատկել, նա՞ էլ է ոչ ճիշտ հաշվարկ արել, կամ այդպես են ներկայացրել նրան…

- Հարեւան շատ հզոր երկրներ գրեթե գոյություն չունեն, կործանվել են, Հունաստանի պես գերտերությունն այսօր խայտառակ վատ վիճակում է, իսկ մենք կարող ենք ֆիքսել, որ մենք հետնահանջ չենք ապրել, ոչ մեկի չենք կրճատել, ոչ մեկի աշխատավարձը չի պակասել, սրա վրա էլ է պետք լինել ուրախ, որը հետագայում պետք է ավելացնել:

Մեկնաբանությունս: Ասում ա՝ հարեւան շատ հզոր երկրներ գրեթե գոյություն չունեն, կործանվել են... Ճիշտն ասած, էս մասը չեմ կարա մեկնաբանեմ ու դժվար թե մեկը կարողանա...:), բայց ուղղակի հիացած եմ Գևորգյանի աշխարհաքաղաքական գիտելիքներով՝ ...Հունաստանի պես գերտերություն...;) Հույները, որ տեղյակ լինեն, Մակեդոնացու արձանները կսկսեն փոխարինել Գևորգյանի արձաններով...;)

Հ.Գ. Ողբամ զքեզ, հայոց պառլամենտարիզմ

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել