Աստվածաշնչում իմաստության գրվածքները բխում են այն համոզումից, որ իմաստությունը ներդաշնակում է ստեղծագործությունը և ներկա է տիեզերքում: Այս հիմնական գաղափարը տարածվել էր ողջ Հին Մերձավոր Արևելքում՝ բխելով եգիպտական և Միջագետքի գրություններից, որոնցում գովերգվում են ուսուցումն ու գիտությունը:
Աստվածաշնչի իմաստության գրվածքներում քննարկվում են ուսուցումը, ապրելակերպը և պաշտամունքը, գովերգվում է իմաստության սկզբունքների վրա հիմնված կյանքը:
Իմաստության գրքերն ավելի շատ մարդկանց կյանքի մասին են, քան թե Աստծու և հիմնված են Աստծու մասին այն հիմնական գաղափարների վրա, որոնք ներկայացված են Աստվածաշնչում: Դրանք խոսում են Աստծու՝ որպես Արարչի մասին, որ Իր իմաստությունն արարչագործության մեջ է հայտնի դարձրել: Մարդկանց կյանքը պիտի ուղղված լինի Աստծուն՝ իրենց ինքնակատարելագործման ընթացքում հարգելով այլ մարդկանց պահանջմունքները:
Իմաստության գրքերն ավանդում են աստվածասիրություն, սովորելու պատրաստակամություն, անձնուրացություն, զգուշավոր խոսք և ժրաջան աշխատանք: Հակոբոսը գրում է. «Վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության» (Հակոբոս 3.17): Իմաստության գրքերի հեղինակները կոչ են անում ապրել այնպիսի կյանքով, որն Աստծուն ճանաչում է իբրև տիեզերքի կենտրոն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Qahana.am/photos/a.347086518732843.82767.340997979341697/803060196468804/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել