Օր երկրորդ, շարունակում եմ կարդալ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը... Պարզվում է, եթե այս նախագիծը դառնա Սահմանադրություն, ապա ԱԺ-ը կունենա 101 պատգամավոր (առնվազն)... Ուզում եմ հասկանալ էդ «առնվազն» գրվածի տակ ի՞նչ կարելի է հասկանալ, եթե այն նվազագույն թիվն է, ուրեմն կարող ենք ունենալ, ասենք, 200 պատգամավո՞ր... Աչքներս լույս, նոր օլիգարխներ են ծնվել ու ուզում են մանդատ ունենալ... Բացի սա՝ խորհրդարանական կայուն մեծամասնություն... Այսինքն՝ էստեղ էլ կոալիցիա չկա, այլ կայուն մեծամասնություն ա, որի ասածն էսպես թե էնպես ջրվելու է ու անցնի, և այդ հաստատում է հաջորդ հոդվածը, ըստ որի՝ ԱԺ-ում կարող են մնալ միայն երկու կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, որից մեկը կայուն մեծամասնություն է (ուշադրություն դարձրեք էս բառակապակցությանը)... Բա մեկը լինի, հարցնի՝ ո՞ւր մնաց ԱԺ-ը՝ որպես ներկայացուցչական մարմին կետի պահպանումը, եթե մի ստվար քաղաքացիների համար այդ երկու կուսակցություններից և դաշինքներից ոչ մեկն իր ընտրածը չլինի... Ավելին, եթե հանկարծ էդ կայուն մեծամասնությունն չձևավորվի, ապա կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: Բա էդ դեպքում վերը նշված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ո՞նց են պատգամավոր դառնալու: