Երևանի ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մեդալ է վերցրել համաշխարհային օլիմպիադայից, քան Վրաստանը և Ադրբեջանը միասին… Ցնծա, Հայաստան… Ներող, որ պետք է հարցադրումներ անեմ. էդ երեխեքը որտե՞ղ են շարունակելու իրենց կրթությունը, որպես մասնագետներ ու գիտնականներ որտե՞ղ են կայանալու, և քանիսը՞ նրանցից կկայանան, եթե մնան Հայաստանում, ո՞ր երկիրն է նրանց գիտելիքը կապիտալացնելու… Օդից հարցեր չի, ես էլ ՀՊՃՀ ֆիզմաթ թեքումով վարժարանն եմ ավարտել, ու իմ ընկերների (նաև ֆիզմաթ դպրոցից) մի մասն էլ է հաղթել, ու էստեղ չեն վաղուց։ Wink Կարծեմ՝ հանքանյութ արտահանելը նույն պատմությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել