Դեռևս 16-րդ դարում մատին դրված մատանին բնորոշում էր անձի պատկանելությունը որևէ դասին: Օրինակ` բութ մատին մատանի դնում էին առևտրականները: Միջին մատին մատանի դնողները համարվում էին աղքատ: Չորրորդ մատը համարվում է սիրո մատ: Հին դարերում ամուսնական մատանիները նույնիսկ բութ մատին էին դնում: Մեր օրերում ամուսնական մատանին դնում են միջնամատին, և դա բացատրվում է նրանով, որ դա այն մատն է, որտեղով յուրահատուկ նյարդ կամ արյունատար անոթ է կապվում ուղիղ սրտի հետ:
Համարվում է, որ մատանիները ուժեղացնում են կամ ընդգծում են անձի խառնվածքը, որի համար պատասխանատու է մատներից որևէ մեկը: Ցուցամատին մատանի դնողներին համարում են իշխանասեր, միջնամատին դնողներն առաջին հայացքից սառը անձնավորություններ են թվում, բայց իրականում անինքնավստահ են և փխրուն: Հուզական առումով զուսպ են, սովոր են ճնշել իրենց զգացմունքները, շատ դժվար են վստահում դիմացիններին: Չորրորդ մատին մատանի դնելը հասարակության մեջ սովորաբար ամուսնացած լինել կամ չլինելու նշան է համարվում, բայց եթե որևէ մեկը նախընտրում է մատանին կրել հենց այդ մատին, ուրեմն անձը սիրում է հասարակությունը և չի սիրում մենակությունը, շփվող է և ակտիվ:
19-րդ դարում, երբ իգական սեռը ճկույթին մատանի էր դնում, դա նշանակում էր, որ նա ունի անկախ բնավորություն, ձգտում է ազատության և պայքարում է կանանց իրավունքների հաստատման համար: Հոգեբանները կարծում են, որ ճկույթին մատանի դնող անձնավորությունը ավելի մշակութային է, օժտված ստեղծագործական ընդունակություններով, սակայն ավելի ինքնահավան է և ունի եսակնետրոն հիմք: Ճկույթին մատանի են դնում նաև ֆանմասոնները:
Նշանակություն ունի նաև այն, թե որ ձեռքին է դրված զարդը: Աջ ձեռքի վրա առկա զարդերը հուշում են, որ տվյալ անձը հենց այնպիսին է, ինչպիսին կա այստեղ և հիմա: Աջ ձեռքի վրա առկա մատանին հուշում է, թե ինչպիսին անձը կուզենար լիներ:
Բութ մատ - Հուզական, էքսպանսիվ, մեծ էներգիայիով օժտված անձնավորություններ են: Բութ մատին մատանի դնելը նշանակում է, որ տվյալ անձը ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզելը անիմաստ ժամանակի կորուստ է: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:
Ցուցամատ - Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է փառասեր, կարծես թե ուզում է ասել՝ նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:
Միջնամատ- Սովորաբար այս մատին կրում են այն անձինք, ովքեր ավելի շատ հարգում են կյանքում հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություներից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը: Նրանք վստահ են, որ տարբերվում են մնացածից:
Չորրորդ մատ - Այս մատին դրված զարդը ընգծում է տվյալ անձնավորության հակվածությունը շքեղություններին: Ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Արտաքին աշխարհի հանդեպ ունեն անտարբեր ու ստերիոտիպ վերաբերմունք: Նրանք օպտիմիստներ են: Այն կանայք, ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:
Ճկույթին դրված զարդը բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունը ազարտային խաղերի:
Վերջին տարիներին նաև գիտնականները փորձում էին ապացուցել մատին դրված զարդերի կապը անձի ֆիզիկական առողջության հետ, սակայն փաստերը շատ քիչ էին, և առաջարկված հիպոթեզները շատ բժիշկ-մասնագետների կողմից չընդունվեցին և ժխտվեցին:
Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումը ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ:
Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն:
Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինների հետ հարմոնիկ հարաբերություներ կառուցելու ձգտումն ու կարեկցանք, սրտացավություն ընկերների հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել