Ոչ վաղ անցյալում անկեղծ, նպատակասլաց ու հզոր ընդվզողները բա ինչի՞ վերածվեցին լրիվ այլ արժեքներով առաջնորդվող պուպուշ փոմփոլիկների։
Կարևորը՝ ջան ասողների ու լսողների բանակը չռեմիքսվեց: Դե սկզբունքորեն օրինաչափ է` հուղարկավորությանը հետևում է յոթը, հետո էլ քառասունքը, բայց հաճախ յոթն ու քառասունքը մի օր են անում` ավելորդ լարվածությունից խուսափելու համար:
Իհարկե հրաշալի է, որ մարդիկ բացի պայքարից այլ հետաքրքրություններ էլ ունեն, բայց մի՞թե նրանց 180º-ի վերափոխությունը հավատ է ներշնչում։
Ինչ արած, ապրում ենք ու տժժում աուդիտին սպասելով:
Ուղղակի պետք է մեր ընդհանուր ցավով տատապողները հասկանան, որ ազգաբնակչության հիշողությունը վատը չի, մանավանդ, երբ բրենդային Գորիսի մաքուր ու անարատ մեղրի մարշ բրասոկը նոր թափ է ստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել