7  Հապկիդո

Ասիական տարբեր մարտարվեստների ոճերի համադրությունից առաջացած մարտարվեստի այս տեսակը ստեղծվել է Կորեայում։ Հապկիդոն բառացիորեն նշանակում է «համակարգման ու ներքին էներգիայի արվեստ»։ Այս մարտարվեստի շարժումներն ու հնարքները կարելի է տեսնել Դաիտո-Ռիու մարտարվեստի մեջ։ Հապկիդոն դանդաղորեն զարգացել է մարտական այլ ոճերի ռազմավարությունների ներդրման հիման վրա՝ հիմնականում թեքվանդոյից ու ձյուդոյից։ Հապկիդոն յուրահատուկ է նրանով, որ շեշտն այստեղ դրվում է պաշտպանության վրա։ Այս մարտարվեստում թույլատրվում է մարմնի ստորին հատվածներին հարվածներ հասցնել։
Այսօր Հապկիդոն ուսուցանվում է ԱՄՆ «Կանաչ բերետ» ռազմական հատուկ նշանակության ուժերին ու ԿՀՎ գործակալներին, ինչպես նաև հարավկորեական հատուկ ուժերին։

 6  Այկիդո

Այկիդոն թարգմանվում է որպես «ներդաշնակ ոգու ճանապարհ»։ Այն հարաբերականորեն ավելի նոր մարտարվեստ է համարվում, որը ստեղծվել է մոտավորապես 100 տարի առաջ։ Այկիդոյի հիմնադիրը Մորիհեյ Ուեսիբան էր, ով սկսեց մարտարվեստով զբաղվել, երբ նրա աչքի առաջ իր հորը քաղաքական հայացքների պատճառով ծեծի ենթարկեցին։ Մորիհեյի նպատակն էր այնպիսի մարտարվեստ ստեղծել, որը կօգտագործվեր պաշտպանվելու համար՝ միաժամանակ վնասվածքներից պաշտպանելով նաև հարձակվողին։
Այկիդոն միավորում է թրի խաղը (կենջիցու), նիզակի խաղը (սոջիցու) և Ջիու-ջիցուն և համարվում է աշխարհի ամենամահացու մարտարվեստներից մեկը։ Այս մարտարվեստի գաղափարը հակառակորդի շարժումներին խառնվելն ու նրանց հարձակման ուժն իրենց դեմ ուղղելն է։

 5  Կարատե

Կարատե բառացի նշանակում է «դատարկ ձեռքի ճանապարհ»։ Կարատեն զարգացել է Ճապոնիայի Օկինավա կղզում և իր մեջ պարունակում է մի շարք այլ ոճեր, այդ թվում՝ Վադո-Ռիու և Շոտոկան։ Այն ստեղծվել է մոտավորապես 1600-ականներին, երբ Ճապոնիան իր բնակիչներին, բացի սամուրայներից, արգելել էր զենք օգտագործել։ Արդյունքում սկսեցին ի հայտ գալ տարբեր ոճերի մարտարվեստներ, որոնք թույլ էին տալիս ոչ սամուրայներին ինքնապաշտպանվել։ Նույնիսկ այսօր ճապոնական բանակն ու ոստիկանությունն օգտագործում են կարատեն իրենց անզեն մարտերի ռազմավարժություններում։

 4  Մուայ Թայը

Մուայ Թայը հայտնի է որպես «ութ զենքերի արվեստ»։ Ութ զենքերն այստեղ համարվում են ոտքերը, բռունցքները, արմունկներն ու ծնկները։ Մուայ Թայը ծագել է Թաիլանդում՝ որպես մարտարվեստ, որտեղ չեն օգտագործվում զենքեր։ Այս մարտարվեստի նպատակն էր թաիլանդացի մարտիկներին տրամադրել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտային նրանց գործ ունենալ զինված հակառակորդի հետ։ Բռունցքների, ծնկների ոտքերի ու արմունկերի միջոցով արված հարվածները պարզապես մահացու են։
Թաիլանդական ավանդույթի համաձայն՝ մի խումբ թայ քիքբոքսինգի մարզիկներ Բուրմայում գերեվարվում են, երբ Այութայան զավթվեց բուրմական զորքեերի կողմից։ Բուրմայի արքան ցանկանում էր տեսնել, թե ինչպես մարտարվեստը կարող է մրցել բուրմական Լեթվեյ ոճի բռնցքամարտի հետ։ Նա ընտրեց թայ մարզիկներից մեկին բուրմացի չեմպիոնի դեմ մարտնչելու համար։ Յուրաքանչյուրը պետք է կռվեր իր ոճում։ Թայ մարզիկը ոչ միայն հաղթեց բուրմացի չեմպիոնին, այլև 9 այլ մարտիկների, ովքեր մեկը մյուսի հետևից ուղարկվում էին՝ պարտության մատնվելով։ 

 3  Ջիու-ջիցու

«Ջիու» թարգմանաբար նշանակում է նուրբ, ճկուն, իսկ «ջիցու»՝ արվեստ կամ տեխնիկա։ Ջիու-ջիցուն ստեղծվել է Տակենուչի Հիսամորիի կողմից։ Այն իրենից ներկայացնում է առանց զենքի ինքնապաշտպանության և հարձակման ճապոնական համակարգ, որի հիմնական հնարքներն են 4 հարվածներ մարդու մարմնի առավել խոցելի մասերին (քներակ, լյարդ), ձեռքերի և ոտքերի հոդերի ոլորում՝ զուգակցված տարբեր ձևերի նետումներով և հակառակորդ շնչառական ուղիները ճնշող բռնումներով։ Այն կազմավորվել է 13-14-րդ դարերում ու կիրառվել է որպես սամուրայների ֆիզիկական և մարտական պատրաստության համակարգ։

 2  Վինգ Չուն

Վինգ Չունն արևելյան մարտարվեստ է, որը ծագել 17–րդ դարում Չինաստանում։ Այն հանդիսանում է Չինաստանի հարավային շրջանում Շաուլինյան վանքերում ուսուցանվող ամենաբարդ մարտարվեստներից մեկը։ Վինգ Չունի նպատակն է հնարավորինս արագ ոչնչացնել հակառակորդին։ Չինարենից թարգմանաբար նշանակում է «հավերժական գարուն»։
Համաձայն վարկածներից մեկի՝ այն դասավանդվել է հարավշաոլինյան վանական Չժիշանի կողմից՝ որպես առողջությանն օգտակար գիմնաստիկ վարժություններ։

 1  Սամբո

Սամբոն զարգացվել է Սովետական կարմիր բանակի կողմից 90-ականների սկզբին՝ բանակի ձեռնամարտի հմտությունները լավացնելու համար։ Սամբոն ռուսերեն հապավում է, որը բացվում է որպես «ինքնապաշտպանություն առանց զենքի»։ Այս մարտարվեստը փորձում է համադրել ձյուդոյի, կարատեի և միջազգային ըմբշամարտի ամենարդյունավետ տեխնիկաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել