www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի աղքատ մարդ հոգնել էր իր կյանքից: Նրա մոտ ամեն ինչ վատ էր: Կինը հիվանդ էր, երեխաները ճղճղան էին ու մի տեղում հանգիստ չէին մնում: Տան կտուրը վատ վիճակում էր: Աշխատանքից էլ մի բան դուրս չէր գալիս: Ժամանակի ընթացքում ուտելու բան էլ արդեն չկար:

Մի անգամ գիշերով այս խեղճը փախչում է իր կնոջից, երեխաներից և իր դժբախտ բախտից: Եվ հեռացավ տնից, գնաց բախտը փնտրելու: Քայլեց մի օր, երկրորդ, երրորդ օրը՝ երբեք ետ չշրջվելով դեպի իր տունը և նույնիսկ գիշերը գլուխը ետ չշրջելով: Ամենուրեք նա հանդիպեց աղքատության, տանջանքների, տխուր դեմքերի, բայց նա քայլեց ու քայլեց, մինչև չընկավ ճանապարհի վրա անզգայացած:

Որքան քնեց՝ չէր հիշում, իսկ երբ արթնացավ, մոռացավ, թե որ կողմ պիտի ճանապարհ բռնի: Մտածեց, թե շարունակում է սկսած ճանապարհը, սակայն իրականում հակառակ ճանապարհ բռնեց՝ դեպի իր տուն: Եվ նորից նա քայլեց մի օր, երկրորդ, երրորդ օրը և նորից նրան հաղթեց հոգնածությունը և հուսահատությունը: Հիմա արդեն երբ բացեց աչքերը, ապա տեսավ մի քանդված տանիքով տուն, որը շատ նման էր իր տանը: Հիվանդ կինը և սոված երեխաները երկու կաթիլ ջրի նման նման էին իր կնոջը և երեխաներին: Եվ նա այնպես խղճաց նրանց, որ որոշեց մնալ այդտեղ ապրելու և նրանց օգնելու՝ ինչով կարող էր:

Նա ապրում էր իր տանը, իր երեխաների և կնոջ կողքին մինչև իր կյանքի վերջը՝ չդադարելով տանջվել խղճի խայթից, որ ինչ-որ տեղ հեռվում նա լքել է իր կնոջը և երեխաներին, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են սրանց....

 

Լիոնելլո Սպադա «Սուրբ Ջերոնիմը» 1610


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել