Ձուկը մաքրել, լվանալ: Վրան աղ, պղպեղ ցանել, թթվասեր և մանանեխ քսել, դնել սառնարան մեկ ժամով: Սոխն օղակ-օղակ կտրատել, կիտրոնը՝ նույնպես: Կիտրոնի շերտերը տեղադրել ձկան մեջ: Ձկան վրա կտրվածքներ անել, սոխերը դնել բացվածքի մեջ: Ձկան վրա բուսայուղ կաթեցնել: Դնել 180 աստիճանի ջեռոցի մեջ, եփել, մինչև կարմրի:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
ձուկ՝ 2 հատ, աղ, սև պղպեղ, կիտրոն՝ 1 հատ, սոխ՝ 1 գլուխ, թթվասեր, մանանեխ։
Բարի ախորժակ!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/posts/761148150680660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել