Ինչպե՞ս պատրաստել ձուկ ջեռոցում


13:02 , 15 հուլիս, 2015

 Ձուկը մաքրել, լվանալ: Վրան աղ, պղպեղ ցանել, թթվասեր և մանանեխ քսել, դնել սառնարան մեկ ժամով: Սոխն օղակ-օղակ կտրատել, կիտրոնը՝ նույնպես: Կիտրոնի շերտերը տեղադրել ձկան մեջ: Ձկան վրա կտրվածքներ անել, սոխերը դնել բացվածքի մեջ: Ձկան վրա բուսայուղ կաթեցնել: Դնել 180 աստիճանի ջեռոցի մեջ, եփել, մինչև կարմրի:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
ձուկ՝ 2 հատ, աղ, սև պղպեղ, կիտրոն՝ 1 հատ, սոխ՝ 1 գլուխ, թթվասեր, մանանեխ։ 
Բարի ախորժակ!!!